Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր հասցեն է՝ Հայաստան, հայ ժողովուրդ»

Մայիս 26,1999 00:00
eraguyn

Մայիսի 25-ին հեռուստատեսությամբ ազդարարեց պատգամավորության անհայտնի թեկնածուներից մեկը։

… Սույն հայտարարության հեղինակը Միքայել Ապրեսյանն էր, որի թեկնածությունը պաշտպանում է «Սոցուժերի եւ մտավորականների միություն» դաշինքը։ Սույն պատգամավորացուն, ըստ ամենայնի, «ընտրական օրենսգրքին» բնավ ծանոթ չէր, քանզի ընտրողներին խորհուրդ տվեց թեկանածու չունենալու դեպքում ջնջել բոլորին։ Ի դեպ, եթե այդ կոչին հետեւելով էլ այդպես վարվեն՝ քվեաթերթիկն անվավեր կհայտարարվի։ Մինչդեռ հարկավոր է ընդամենը նշում անել «բոլորին դեմ եմ» արտահայտության դիմաց։

… Դարձյալ անդրադառնանք այս ելույթին, քանզի մինչ այժմ այս դաշինքին չէինք անդրադարձել, իսկ Միքայել Ապրեսյանին թերեւս այլեւս երբեք չանդրադառնանք։ Ուրեմն, այդ մտավորականը նախ ինչ-որ բաներ ասաց «գռեհիկ, տգեղ ու այլանդակ» թեկնածուների մասին, հետո այդ «նորաթուխ երիտհայերին» խորհուրդ տվեց հեռանալ Հայաստանից։ Անգամ սպառնաց, թե իրենց վերջին խոսքը շատ ծանր է լինելու։ Բայց այդպես էլ գոնե չակնարկեց, թե որոշակիորեն ո՞ւմ նկատի ուներ։

… Փոխարեն «Ազգային պետության» ներկայացուցիչ Նելլի Սողոմոնյանի խոսքի հասցեատերերն էին հստակ՝ էլի ՀՀՇ, էլի նախկին իշխանություններ։ Թերեւս ենթադրում են, որ ինչքան շատ բողոքեն Սահմանադրության ընդունումից եւ «Հանրապետություն» միավորումից, այնքան ընտրողները համոզվելու են, որ ճիշտն իրենց կուսակցությանը ձայն տա՞լն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31