Եվրոպայի խորհրդում Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ մայիսի 25-ին Ստրասբուրգում տեղի են ունեցել լսումներ՝ նվիրված Ադրբեջանի՝ ԵԽ կազմում ընդգրկվելու դիմումի քննարկմանը։
Լսումներին, ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության կազմում, ներկա է եղել եւ ելույթ է ունեցել նաեւ Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված՝ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Բախմանովը։
Լսումների մասին Հայաստանի ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչ Էլման Աղաեւի տեսակետները կներկայացնենք վաղվա «Առավոտում»։
ՀԻՇԵՔ ԱՅՍ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Կարդացեք նաև
«Միասնություն» դաշինքը, որն, ըստ ամենայնի, կառավարություն ձեւավորողներից մեկն է լինելու, իր նախընտրական ծրագրում խոստացել է. «տնտեսական արդյունավետության հետեւողական բարձրացմանը զուգընթաց» վերականգնել առողջապահության եւ կրթության անվճար համակարգերը, սկսել խնայդրամարկղերում բնակչության ավանդների ինդեքսավորման եւ հատուցման գործընթացը։
Կարդացեք նաեւ՝ էջ 2։
ՈՒՆԵ՞Ր ԻՐԱՎՈՒՆՔ
Ինչպես հայտնի է, Աշոտ Բլեյանի կալանքի սանկցիան տվել է դատավոր Ռուբիկ Ներսիսյանը։ Պարզվում է, որ նրա հայրը՝ Ռաֆայել Ներսիսյանը, մեկ տարի առաջ իրավապահ մարմինների կողմից գտնվել է հետախուզման մեջ՝ սիգարետի 2 մլն կեղծ ակցիզային դրոշմանիշ տպագրելու համար։ Չլինի՞, թե ակցիզային դրոշմանիշները տպագրվել են Բլեյանի կողմից Հայաստան չներմուծված թղթի խմբաքանակի վրա։