Հարգելի խմբագրություն
Ինչպես արդեն հայտնել ենք, «Առավոտ» օրաթերթի 1999 թվականի ապրիլի 29-ի համարում զետեղված «Ավիաուղիների…» հոդվածի հիման վրա ծառայական քննություն է անցկացվում։ Թերեւս սույն պատասխանի ուշացումն էլ հետեւանք է քննության հանգամանալից կատարման, ինչի արդյունքում արձանագրվեց, որ հոդվածագրի տվյալները մոտ են իրականությանը։ Ըստ այդմ, միջադեպի մեղավորը պատժվել է. համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 280 հոդվածի 2-րդ կետի՝ նա հեռացվել է աշխատանքից։
Հարկ է նշել, որ միջադեպում իր բաժին մեղքն է ունեցել նաեւ ուղեւորը, քանի որ չի ներկայացրել մեկնման կետից ստացած անդորրագիրը, չնայած իր պնդմանը, թե վճարել է բեռի տեղափոխման համար։ Կրկին հիշեցնելով, որ ե՛ւ «Հայկական ավիաուղիների», ե՛ւ «Զվարթնոց» օդանավակայանի տնօրինությունները մշտապես համապատասխան միջոցներ են ձեռնարկում նմանօրինակ դեպքերը կանխելու ուղղությամբ, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել հոդվածագրին՝ իր հետեւողական քաղաքացիական կեցվածքի շնորհիվ ուղեւորափոխադրման ընթացքում կատարված խախտումն ի հայտ բերելու համար։
ՀՀ ՔԱԳՎ տեղեկատվական կենտրոն