Լրահոս
Օրվա լրահոսը

Բոյկոտ

Մայիս 25,1999 00:00
cragir

Ջերմուկի 71 ընտրատարածքի 2-րդ եւ 3-րդ տեղամասերից մեզ հայտնեցին, որ թիվ 2 տեղամասի հանձնաժողովի 8 անդամներ (Թադեւոսյան Սամվել- «Միասնություն», Պետրոսյան Արսեն- ՀՀՇ, Խաչատրյան Ծովիկ, Ղարիբյան Վարսենիկ, Միրզոյան Նորիկ- ՀՀ կառավարություն, Եղիազարյան Մարիետա- «Օրինաց երկիր», Գալստյան Հրաչուհի- «Հայրենիք», Ստեփանյան Ռուբիկ- «Հայաստանի կոմունիստական կուսակցություն») բոյկոտել են տեղամասի նախընտրական աշխատանքների դեմ։

Նրանք երեկ անվստահության դիմում են ստորագրել թիվ 2 տեղամասի հանձնաժողովի նախագահ, «ԱԻՄ+»-ի ներկայացուցիչ Սերգեյ Եղիազարյանի եւ փոխնախագահի դեմ։ Արտահերթ այս նիստին հանձնաժողովի 13 անդամներից մասնակցել են 10-ը։ Կողմ քվեարկող վերոնշյալ անդամները հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու դիմում են տեղում գրել։

Նույն ընտրատարածքի 3-րդ տեղամասի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի հավաստմամբ ճնշումներ են գործադրվել 2-րդ հանձնաժողովի 4 անդամների նկատմամբ. «Չգիտեմ՝ ընտրակաշառք են խոստանում, թե ճնշում են գործադրում։ Ճնշումներ են նախապատրաստվում նաեւ իմ հանձնաժողովի վրա։ Արդեն իմ հանձնաժողովից 4 անդամների տարել են. մեկը՝ ՀՀՇ-ի մի ներկայացուցիչը, վերադարձել է, իսկ երեքը դեռ չկան»։ Այդ երեք անդամները «ԱԻՄ+»-ի, «ԱԺՄ»-ի եւ «Շամիրամի» ներկայացուցիչներ են։ Ըստ պրն Գրիգորյանի, ճնշում գործադրողները իշխանություններն են, որ իրենց տարբեր լծակների ու ղեկավարների միջոցով համոզել-տարել են հանձնաժողովի անդամներին։ Վերադարձած ՀՀՇ-ականը պատմել է, որ տանողները փորձել են համոզել, որպեսզի սա անվստահություն ներկայացնի Ա. Գրիգորյանի եւ վերջինիս տեղակալի նկատմամբ։ ՀՀՇ-ականը հրաժարվել է կատարել։ Ի դեպ, պարզվեց նաեւ, որ անհետացել է 2-րդ տեղամասի հանձնաժողովի նախագահ «ԱԻՄ+»-ի ներկայացուցիչ Սերգեյ Եղիազարյանի տեղակալի (որը նույնպես «ԱԻՄ+»-ից է) երեխան։ Ծնողները զայրացած են ու պատրաստ են դիմել ցանկացած քայլի։ Ս. Եղիազարյանն ասաց, որ պատրաստվում են դիմել ժողդատարան։ 8 հոգու կազմակերպած բոյկոտը նշանակում է հանձնաժողովի ձեւափոխում՝ հօգուտ իշխանությունների։ «ԱԻՄ+»-ի ներկայացուցիչների կարծիքով 2-րդ տեղամասում «ԱԻՄ+»-ի թեկնածուն առավել ուժեղ է «Միասնություն» դաշինքի թեկնածուից եւ այդ պատճառով իշխանությունները նման եղանակով են փորձում իրենց ուզածին հասնել եւ մտադիր են առաջին քայլով երկու այդ տեղամասերում իրենց մարդկանց նշանակել։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31