Մոսկվայում ամեն տարի կայանում է համակարգչային գրաֆիկային աշխատանքների «Անիգրաֆ» միջազգային մրցույթը, որին մասնակցում են ԱՊՀ եւ արեւմտյան բազմաթիվ երկրներ։ Հայաստանի ազգային հեռուստատեսությունը ձնեմարդկանց տեսահոլովակներով մասնակցել է մրցույթին։ Եվ հեռուստաեթերի ձեւավորում բաժնի հիմնական մրցույթում ՀԱՀ-ը մեծ հաջողություն է ունեցել. գլխավոր մրցանակը տրվել է НТВ-ին, իսկ մրցանակը (այդպես է կոչվում Գրան պրիին հաջորդող ոչ պակաս արժեքավոր մրցանակը) կիսել են ՀԱՀ-ը՝ ձնեմարդկանցով եւ ОРТ-ն՝ աղավնիներով գովազդային շապիկի շարքերի համար։
ՎԱՏ ԼՈՒՐ
Դավիթ Անհաղթի արձանի մոտ մայիսի 23-ի հանրահավաքի ժամանակ Կարեն Դեմիրճյանը կոչ արեց անհաշտ պայքար մղել գողերի դեմ եւ ապա իր աջակցությունը հայտնեց թիվ 25-ի պատգամավորության թեկնածու Վահագն Գրիգորյանին։ Հիշեցնենք, սա նույն «Հայնավթամթերքի» գործադիր տնօրենն է, որը հրապարակված փաստաթղթերով 1993-ին կեղծ ակտեր էր ստորագրում, թե հանրապետություն ներկրված վառելիքը չի մուտքագրվել, քանի որ բեռնաթափվել է Ադրբեջանում։ Այսպիսով, Սերոբիչի կոչի եւ գործնական աջակցության միջեւ դիալեկտիկական հակասություն է առաջացել։