Մամուլում հրապարակված այն լուրի առնչությամբ, թե Կիմ Բալայանը ժամացույցի գործարանի մոտ երկու կամ երեք հարկանի սեփական տուն ունի, վերջինս «Առավոտին» ասաց. «Այդ տունը, որտեղ ես բնակվում եմ 1975-ից, իրոք 3 հարկանի է, բայց ամբողջությամբ ինձ չի պատկանում, սեփականատեր են 6 ընտանիքներ»։
Նույն հրապարակման մեկ այլ պնդման առնչությամբ, թե նրա տունը հրդեհվել էր ոչ միայն 1999-ին, այլեւ 1995-ի ԱԺ ընտրությունների նախօրեին, Կիմ Բալայանն ասաց. «Տարբերակել է պետք հրդեհը հրկիզումից։ Եվ դեպքը տեղի էր ունեցել ոչ թե 1995-ին, այլ 1996-ի ձմռանը, հետեւապես, որեւէ կապ չէր կարող ունենալ ընտրությունների հետ»։
Սեփ. լր.