Լրահոս
Օրվա լրահոսը

Անավարտ մենախոսություն

Մայիս 25,1999 00:00
Vano Siradexyan

Մայիսի 24-ի հեռուստաքարոզարշավում ամենանշանակալիցն, անկասկած, ՀՀՇ վարչության նախագահի ելույթն էր։

Պարզվում է, որ խոստմնազանց լինելու եւ մեկուսարանից ազատ արձակվելուց երեք օր անց լրագրողների հարցերին պատասխանելուց Վանո Սիրադեղյանի հրաժարումի պատճառը հետեւյալն է. ավելի քան տասնամյա իր քաղաքական գործունեությունից հետո, գոնե վերջին տարում մամուլի հետ միշտ շփվելուց հետո նա հանկարծ հասկացել է. «Հարցերի այն շրջանակները, որ հետաքրքրում են լրագրողներին, չի հետաքրքրում ժողովրդին»։ Եվ համոզվել է, որ մարդկանց հետաքրքրում են մատչելի գնով ալյուրի, աղի, ցածր սակագների հարցերը. «Բառացիորեն չի հետաքրքրում՝ ով է իշխանության գլուխ, ինչ կուսակցություններ են մասնակցում ընտրապայքարին»։

Հավելենք, ժողովրդին, ի տարբերություն նրան մաս չկազմող լրագրողների, երեւի բոլորովին չի հետաքրքրում, նախ որտե՞ղ էր Վանո Սիրադեղյանը։ Երկրորդ, ի՞նչ պատասխաններ ունի իր դեմ արդեն ուղղակի ցուցմունք տվող երկրորդ անձնավորության առնչությամբ, որի դատավարությունը սկսվեց երեկ։ Արդյոք կվերադառնա՞ր, եթե Սերժ Սարգսյանը հրապարակավ չհայտարարեր, թե Սիրադեղյանի գտնվելու վայրը հայտնի է եւ նրան հետ բերելու միջոցներ են ձեռնարկվում։ Հեռուստաելույթում վերադարձի առնչությամբ իր պարզաբանումը միայն նոր հարցերի տեղիք տվեց։

Քանի չկան այս եւ այլեւայլ հարցերի հստակ պատասխանները, բավական թերահավատ ես այն ամենի նկատմամբ, ինչ Վանո Սիրադեղյանը գուցե խիստ տեղին մենախոսում է մեր դատարանների, մեղավորներ որոնելու, Արցախի եւ մնացած ամեն ինչի մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31