Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԷԼ Ի՞ՆՉՆ Է ՇԱՏ։ ԾԱՌԵ՛ՐԸ

Մայիս 25,1999 00:00
tnki

Հենց նոր էր Դիլիջանի «Իմպուլս» գործարանի դիմաց Ռոբերտ Քոչարյանը ծառ տնկել, երբ մի պառավ կին փութով նրա ձեռքից վերցրեց բահը, ասելով, թե իրենն է՝ իր այգուց են բերել։ Նախագահն արդարացավ. «Ուզում էի փորձեմ, տեսնեմ՝ կարողանում եմ բահ բռնել»։ Այդ կինն իր բահը կրծքին սեղմած հեռանում էր, բայց այսուհանդերձ ասաց. «Կարաս, կարաս, խի՞ չես կարա։ Բա Ղարաբաղի ծառերն ո՞վ ա տնկել»։

Կարդացեք նաեւ՝ 4-րդ էջ։

ԲԼԵՅԱՆՆ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ՞

ashot bleyan

Փաստաբան Տիգրան Ջանոյանը համակարգում է Աշոտ Բլեյանի դատապաշտպանների խմբի աշխատանքները, եւ նրանք պատրաստվում են Վերաքննիչ դատարան դիմել՝ Բլեյանի խափանման միջոցը վերանայելու խնդրով։

«ՃՇՏՈՎ»

ptichka

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, «Բազալտ» ԲԲԸ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ թիվ 18 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, «Կրեդիտ-Երեւան» բանկի նախագահ Մարտին Հովհաննիսյանն առաջարկել է, որ «ճշտով» իրենց ձայները տան առաջին հերթին՝ «Միասնությանը», հետո՝ «Հզոր հայրենիքին» կամ, ծայրահեղ դեպքում՝ ԱԻՄ-ին։ Ի դեպ, երեքն էլ հանձնաժողովներում իրենց տեղերը զիջել են Մարտին Հովհաննիսյանին։

ԲԱԼԸ ԹԱՆԿ Է

heraxos

Լոռվա բոլոր մարզպետներն ունեցել են Երեւանի համարով հեռախոս։ Սակայն, ինչպես տեղեկացանք ներկայիս մարզպետ Հենրիկ Քոչինյանի օգնականից, երեւանյան հեռախոսը հանվել է, որովհետեւ մարզպետարանը փող չունի։

ՉՄՈՌԱՆԱՔ ՀԱՆԿԱՐԾ

zang

Այս տարի էլ առավել մոռացկոտներին կուղարկվեն հիշեցման թերթիկներ, որոնք մեկ անգամ եւս կավետեն (կամ կգուժե՞ն) քաղաքացիներին, որ մայիսի 30-ին պարտք ունեն կատարելու։ Սակայն խմբագրություն զանգահարող բազմաթիվ քաղաքացիներ մեզ հայտնում են, որ նման ծանուցագիր չեն ստացել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31