Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք եւ նրանց իրավունքները

Մայիս 22,1999 00:00
kananc iravunq

Պարզվում է՝ ոչ միայն օրենսդիրները կամ իշխանությունը իրավունք ունեն օրենքներ սահմանել։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է քաղաքացիական նախաձեռնություն հանդես բերել եւ օրենքի իր նախագիծն առաջարկել Ազգային ժողովին։

Ասենք թե, հոսանքի սակագների վերաբերյալ։ Դե, իսկ որպեսզի նախագիծը պատկառելի տեսք ունենա, հարկավոր է նրան հաստատություն կցել, որը կվկայի, որ հասարակության որոշ մասը համաձայն է տվյալ օրենսդրական առաջարկությանը։ Էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ-ի շենքի մոտ ցույց կազմակերպելուց բացի, ավելի լավ հաստատում չկա։

«Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որն իր առջեւ խնդիր է դրել Քրեական օրենսգրքի նախագծում ճշտումներ անել, քանի որ պոպուլիստական մտադրություններ չունի, ԱԺ-ի շենքի մոտ ցույցեր կազմակերպել չի պատրաստվում։ Եվ առայժմ իր ողջ ուժը նվիրում է պրոցեսին, որը քարոզչական նախաձեռնություն է կոչվում։ Հասարակությունն ընդունում է նրանց խնդիրը, որը, Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների համաձայն, դատապարտյալ կանանց վաղաժամկետ ազատվելը ժամկետի մեկ երրորդից մեկ չորրորդի կրճատում է նախատեսում։ Համարո՞ւմ է հասարակությունն այս հիմնահարցն այնքան արդիական, որ օրինական մարմնավորում ստանա։ Հենց այս նպատակով կազմակերպության անդամները հանրության հետ հանդիպումներ կազմակերպեցին ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ գավառում։ Հատկապես՝ Գյումրիում, ի զարմանս, կազմակերպության նախաձեռնությունը համարյա թե միաձայն համաձայնության արժանացավ ի դեմս ուսումնական համալիրի ուսուցիչների եւ ծնողների, ինչպես նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների։

Ի դեպ, «Կանանց իրավունքների կենտրոնը» մտադիր է շարունակել այս ծրագիրը նույնիսկ այն դեպքում, եթե ԱԺ-ն մերժի Քրեական օրենսգրքում նրանց առաջարկն ընդունել։ Իսկ հիմա դեռ նրանք հրավիրում են հասարակությանը լայն վիճաբանության այս հիմնախնդրի շուրջ։ Դե ինչ, կանանց պատժաչափի իջեցումը էլեկտրաէներգիայի սակագների իջեցում չէ։ Համենայնդեպս, հանգիստ կարելի է պնդել, որ այս անգամ կառավարությունը դեմ չի լինի այս քաղաքացիական նախաձեռնությանը։ Այնպես որ, հեռանկարները շահեկան են։

Գ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31