Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛Չ ՕՏԱՐ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻՆ

Մայիս 22,1999 00:00
dataxazutyun

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրարշավը, ընդհանուր առմամբ անցնում է ՀՀ օրենքների պահպանման մթնոլորտում։ Այդուհանդերձ, վերլուծելով կատարված խախտումների մասին ստացված ահազանգերը եւ առաջնորդվելով ընտրությունների օրինականության ու բնականոն ընթացքը ապահովելու մտահոգությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունը նշում է, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-23 հոդվածներով ամրագրված նախընտրական քարոզարշավի դրույթները եւ բացառել իրավախախտումները։ Մասնավորապես պատգամավորության թեկնածուները, համամասնական կարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները հետեւելով օրենքի պահանջներին պետք է զերծ մնան օտարերկրյա քաղաքացիներին ու կազմակերպություններին, բարեգործական եւ կրոնական կազմակերպություններին նախընտրական քարոզարշավին մասնակից դարձնելուց եւ նմանաբնույթ այլ խախտումներից։ Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 139 հոդվածի 24 կետի համաձայն՝ «նախընտրական քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց եւ կազմակերպությունների կողմից նախընտրական քարոզչություն կատարելը եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը» պատասխանատվություն է առաջ բերում, որը նախատեսված է ՀՀ վարչական օրենսգրքի 401 հոդվածով։ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ օրենսդրության պահանջները չկատարող անձանց եւ կազմակերպությունների առնչությամբ հանրապետության դատախազական մարմինների կողմից կձեռնարկվեն հակազդման համապատասխան միջոցներ։

ՀՀ գլխավոր դատախազության հասարակական կապերի եւ լրատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31