Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյանը

Մայիս 22,1999 00:00
Artashes Geghamyan

Ինչպես միշտ, այս շաբաթ էլ պրն Գեղամյանը նախընտրական հանդիպումների ժամանակ արիաբար պահանջեց ՀՀՇ-ականների արյունը: Ինչպես միշտ, ներկա գտնվողները ոռնում էին հրճվանքից ու հաճույքից՝ սոված-ծարավ ժողովրդին թշնամու կերպար է պետք: Եթե որեւէ մեկին, ասենք՝ ինձ, դուր չեն գալիս արնածարավ ելույթները, ապա դա ամենեւին չի նշանակում, թե ինձ դուր է գալիս ՀՀՇ-ն: Երախտապարտ կլինեմ, եթե որեւէ մեկը բացատրեր, թե ինչով է պրն Գեղամյանը ՀՀՇ-ից լավը կամ վատը: Բոլշեւիկյան անհանդուրժողականությամբ տոգորված մեր ողջ քաղաքական դաշտը միասեռ է:

Ջեմմա Անանյանը

Jemma Ananyan

Մինչ արական սեռի ներկայացուցիչները նազուտուզ են անում, երբ լրագրողներն իրենց հարցնում են, թե ինչու են հանել իրենց թեկնածությունները՝ հրաժարվելով ընտրապայքարից, տիկին Անանյանը հիրավի տղամարդկային շիտակությամբ պատասխանեց՝ որովհետեւ ինձ պաշտոն են տալիս: Հուսանք՝ տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնում տիկին Ջեմման նույնքան շիտակ կլինի:

Կուսակցական թեկնածուները

orenq

Ջանասիրաբար կուրծք ծեծող եւ սեփական անարատությամբ ընտրողներին շլացնող կուսակցական գործիչները մեջլիս են դուրս եկել՝ մրցելու, թե ով է ավելի շուտ եւ ավելի խիստ ձեւով առաջարկել վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը: Իբր՝ տեսեք, ինչպիսի «քրեազերծ» տղաներ ենք մենք, որ մեզ ոչ մի տանիք էլ չի պահանջվում: Որպես նախընտրական քարոզչություն դա հոյակապ է հնչում: Սակայն հունիսի ընթացքում կարող եմ գրազ գալ ցանկացած պատգամավորի հետ. եթե անձեռնմխելիությունը վերացնելու մասին օրենքը սկզբնական շրջանում նույնիսկ ընդունվի, ապա ամենաշատը մեկ տարի հետո այն կվերանայվի, եւ կվերականգնվի պատգամավորների ներկայիս կարգավիճակը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31