Լրահոս
Օրվա լրահոսը

Выходи, подлый трус

Մայիս 22,1999 00:00
surhandak

Ի պատասխան թերթի երեկվա համարում տպագրված «ՀՀ սուրհանդակային ծառայության վաստակավոր աշխատակից Ալեքսան Համբարձումյանի» նամակի (այդպես էր ներկայացել նամակագիրը), վարչապետի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը թերթին հայտնեց, որ այդպիսի անուն-ազգանունով Երեւանում գոյություն ունի երեք հոգի, սակայն ոչ մեկը չի ապրում Թումանյան փողոցում, չի աշխատել սուրհանդակային ծառայությունում եւ չի կարող առնչություն ունենալ նամակում շարադրված պատմությունների հետ, որոնք, ըստ պրն Մանուկյանի, ծայրից ծայր հնարած են։

Նախկին սուրհանդակ Ալեքսան, բացահայտվի՛ր։ Հակառակ դեպքում խմբագրությունը հակված կլինի ենթադրել, որ դու պարզապես «մատերիալ գրող ես»։

ՍԱԿԱԳՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ

energia

Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց ՀՀ էներգետիկ հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանը եւ, հակադրվելով մեր թերթին հարցազրույց տված պատգամավոր Արմեն Կիրակոսյանին, հայտնեց, որ մինչեւ այս տարվա վերջը էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանա։

Կապրենք՝ կտեսնենք։

ԳԱՐՈՒՆ Ա, ՁՈՒՆ Ա ԱՐԵԼ

garun

Մի խումբ գյուղապետերի եւ քաղաքապետերի ներկայությամբ Դիլիջանի քաղաքապետը հայտնեց, որ իրենց քաղաքում ձյուն է նստած (մայիսի 19-ի դրությամբ)՝ համընդհանուր զարմանք հարուցելով։ Հետո շրջվելով դեպի «Առավոտի» թղթակիցը, եւ բոլորին դիմելով ասաց.

-Հիմա «Առավոտը» կգնա-կգրի, որ Դիլիջանի քաղաքապետը լավ չի աշխատել, դրա համար այնտեղ ձյուն է եկել։

Բայց մենք, իհարկե, այդպես չէինք գրի։ Մենք կարձանագրեինք, որ պարոն քաղաքապետը շատ ավելի վատ է աշխատել՝ ծառերին չի հրամայել չծաղկել եւ չբողբոջել, մինչեւ էս ուշացած ձյունն էլ գա-գնա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31