Ընտրողների հետ իր հանդիպումներում ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նույն ընտրատարածքում քվեարկվող Արտաշես Թումանյանի մասին հայտարարեց. «Ինքը, հասկանում եք, Դաշնակցությանն է հարում, Դաշնակցությանը հարող է, այսինքն՝ դանակահար»։
Արտաշես Թումանյանն արձագանքելով ասվածին, «Առավոտին» ասաց. «Ե
թե դա, իրոք, այդպես է, ուրեմն նա ցինիկ է եւ անդաստիարակ»։
Հիշեցնենք, որ նրանք երկուսն էլ քվեարկվում են Վանաձորում:
Կարդացեք նաև
Մեր թղթակցի ռեպորտաժը կարդացեք թերթի հաջորդ համարում։
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԱԼԵՍԿԵՐՈՎԸ
Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլման Աղաեւն «Առավոտին» հայտնեց, որ մայիսի 25-ին Ստրասբուրգում տեղի ունենալիք ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելիք ադրբեջանական պատվիրակությունը կգլխավորի իրենց խորհրդարանի նախագահ Մ. Ալեսկերովը։
Էլման Աղաեւի բացատրություններն այս հարցի վերաբերյալ՝ 4-րդ էջում։
ԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՅՑ՝ ՈՉԻՆՉ
«Այո՛, չեմ թաքցնում, որ այսօր ՀՀՇ-ի որոշ քաղաքական մոտեցումների հետ ես անձամբ ունեմ տարաձայնություններ։ Դա ես չեմ թաքցրել ու չեմ թաքցնում (գոնե վերջին շրջանում)։ Բայց կարծում եմ, որ ՀՀՇ-ն պետք է համագործակցի «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հետ»,- երեկ ասաց կենտրոնի ղեկավար Բաբկեն Արարքցյանը։
Այս մասին մանրամասն՝ էջ 3։
ԼՈՌԵՑՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Բացառիկ թեկնածու է ներկայացրել «Միասնություն» դաշինքը Վանաձորի ընտրատարածքներից մեկում։ Դաշինքի պաշտպանյալ Օհանյանը, որն անցյալում քաղկոմի քարտուղար է եղել, այնքան է դժվարացել գնահատել ընտրատարածքները, որ քարոզչական աշխատանքը սկսել է հարեւան ընտրատարածքում։