Նիկոլայ Կոլեսնիկովի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատում։ Նա փաստորեն արդեն առողջ մարդ է, հիվանդանոցից դուրս է գրվել, սակայն առայժմ ապրում է հիվանդանոցում։ Երեք շաբաթ անց Կոլյան տուն կմեկնի եւ բժիշկների ասելով կարող է նույնիսկ ամուսնանալ եւ առողջ երեխաներ ունենալ։
Հայաստանում «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակից Վարդան Ալոյանը հայտնեց, որ Կոլյան ուզում է տուն գնալ, աշխատանքի անցնել եւ ամուսնանալ։ Հիվանդանոցի բակում նա երբեմն ֆուտբոլ է խաղում եւ իրեն հրաշալի է զգում։
ՎԱՏ ԼՈՒՐ
Կարդացեք նաև
Երեկ «Առավոտ» զանգահարեց մի քաղաքացուհի (տվյալները խմբագրությունում են), որին վրդովվեցրել էր պետական ապահովագրության գործակալների վարքը. «Եկել 2 ժամ տանս նստել, համոզում էին։ Վերջը անհարմար զգալով՝ պայմանագիր կնքեցի։ Ասենք, ես ունեմ այդ հնարավորությունը, բա ուրիշները ո՞նց պիտի ազատվեն այդ կպչուն Պետապից։ Հիմա ի՞նչ ապահովագրության ժամանակն է։ Տարբեր պատրվակներով փող հավաքողները քիչ էին՝ հիմա էլ սրանք»։ Եթե սրանց բոլորին հավելենք ընտրարշավի առնչությամբ դռներն անընդհատ թակողներին, կարելի է հասկանալ, որ մարդկանց համբերությունն ուղղակի հատել է եւ ոչ մի ապահովագրություն այլեւս չի փրկի անկոչ հյուրերից։