Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԿԱՍԱՆԴՐԱՆԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ

Մայիս 21,1999 00:00
gushak

Ընտրություններից 10 օր առաջ հեռուստաքարոզարշավում կտրուկ ավելացել է գուշակությունների ու կանխատեսումների քանակը։

ԱԻՄ+ դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Մեխակ Գաբրիելյանը կանխատեսեց, թե առաջընթացը պայմանավորված է լինելու իրենց ստացած ձայներով եւ 10 տոկոսից պակաս ստանալը հավասարազոր է պարտության՝ ժողովրդի կյանքը չի բարեփոխվի, տնտեսության վիճակն էլ բանի նման չի լինի։

«Ազգային պետության» ներկայացուցիչ Ստեփան Դանիելյանը գուշակեց, որ այս ԱԺ-ն մեր պատմության մեջ ամենավատն է լինելու եւ փակուղի՝ քաղաքական ուժերի համար։ Նաեւ չարագուշակ հաստատումներ արեց, թե հայ քաղաքական միտքն ամուլ է եւ «քաղաքականությունը, որպես մշակույթի կարեւորագույն բաղադրամաս՝ չի կայանում»։

… Այս մռայլ ֆոնի վրա արդեն բոլորովին կասկածելի թվացին այն նմանությունները, որ կային ՀՀՇ-ի եւ ՀՅԴ-ի նոր տեսահոլովակների միջեւ։ Երկուսն էլ հնչեցնում են նույն «Կիլիկիա» երգը՝ տարբեր կատարմամբ։ Երկուսն էլ օգտագործում են պաշարված Անկախության հրապարակը պատկերող կադրերը։ Եվ, ի դեպ, մի քանի տարի առաջ Վահան Հովհաննիսյանը գրեթե նույնքան նիհար էր, որքան Վանո Սիրադեղյանը։

… Իսկ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի առաջնորդ Արտաշես Գեղամյանին տեսնելն ու լսելն արդեն ինչ-որ վատ բաների՝ արյան, վրեժի, հաշվեհարդարի կանխազգացում է առաջացնում։ Երեկ էլ մի հայտնագործություն հրապարակեց. «Էդ ո՞նց ա ըլնում՝ սաղ ժողովուրդը քյասիբանում ա՝ բանկերը շքեղ շենքեր են սարքում. Ձեր ասած մաֆիան ա»։ Կարծում ենք, բանկիրներն անհրաժեշտ հետեւություններ կանեն, թե ինչ ճակատագիր է իրենց սպասում ԻՄ դաշինքի իշխանության անցնելու դեպքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31