Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՄ ԽՈՐԱՑԵԼ, ԲԱՅՑ ԳԵՂԵՑԻԿ ՉԻ

Մայիս 21,1999 00:00
Khachatur bezirjyan

Նախորդի եւ ներկայի համեմատության դեպքում, ժողովրդական խոսքի համաձայն, նախապատվությունը տրվում է նախորդին։ Ժողովուրդը՝ չգիտենք, բայց նախկին եւ ներկա ԿԸՀ-ների անդամ Վահե Վարսանյանը դրանց համեմատության հարցում հետեւեց առածին եւ հրապարակավ էլ հայտարարեց այդ մասին։ Նախորդ ԿԸՀ-ի նախագահ Խաչատուր Բեզիրջյանից փորձեցինք պարզել նրա կարծիքը ներկա ԿԸՀ-ի մասին։

– Ճիշտն ասած, ես այդքան մոտիկից տեղյակ չեմ. վերջերս 10 օր քաղաքից բացակայել եմ։ Բայց իմ կարծիքով մեծ մասը նախկիններն են, փորձը կա։ Ընդհանուր առմամբ՝ դրական։

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ վերջին երկու ԿԸՀ-ների անդամ Վահե Վարսանյանը բացասական է գնահատել ներկայինի աշխատանքը։

– Քանի որ բացակայել եմ, գործեր շատ կային դպրոցում, շատ չեմ առնչվել այդ հարցերին։

– Իսկ տեղյա՞կ եք, որ պրն Վարսանյանը ընդդեմ ԿԸՀ-ի հայց է ներկայացրել դատարան։

– Լրատվական գործակալություններից տեղյակ եմ, բայց Վահեի հետ չեմ շփվել։ Չեմ խորացել պրոբլեմի մեջ։

– Ձեզ չի՞ հետաքրքրում այդ, չի՞ անհանգստացնում, թե ինչ է տեղի ունենում ձեզնից հետո։

– Շատ հետաքրքրում է, բայց ուղղակի ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում։ Կառավարման դպրոցում բավական կուտակվել էին գործերը։

– Ինչքանո՞վ է ճիշտ, որ ԿԸՀ անդամը դատի է տալիս ԿԸՀ-ին։

– Իրավական տեսակետից ճիշտ է, իրավունք ունի։ Բայց ինձ թվում է, գեղեցիկ չի։ Կարող էր իր կուսակցությունը դատի տալ եւ ոչ թե ինքը։ Իրավական խոչընդոտ չկա, էթիկայի խնդիր է։

– Իսկ սա ունի՞ իր նախադեպը։ Եղե՞լ է նման բան։

– Ես չեմ հիշում։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31