Առանց Հրանտ Բագրատյանի անունը տալու, հայտնի իրավաբան Վլադիմիր Նազարյանը սուր քննադատության ենթարկեց նրա ղեկավարած ժամանակահատվածն այն հիմքով, որ ասվել է՝ 6 տարի խոսել ենք, հիմա էլ գալիս ենք գործելու։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք 4-րդ էջում։
ԵԳՈՐՅԱՆՆ ԻՐ ՏԵՂԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ՞Ն
Կարդացեք նաև
«Առավոտին» տեղեկություն էին փոխանցել, թե Արարատի մարզային ընտրական հանձնաժողովում «Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչը տեղամասային հանձնաժողովներում իրենց տեղերից շատերը զիջել է «Միասնությանը», եւ սերտորեն գործակցում է Արարատի մարզպետի ու կառավարության ներկայացուցիչների հետ։ «Անհնար է,- այսպես արձագանքեց Էդվարդ Եգորյանն այդ լուրը ճշտելու մեր խնդրանքին,-եթե այդպիսի բան հայտնաբերենք՝ մեր ներկայացուցչին անմիջապես կփոխենք»։
ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
Երեկ ժամը 20-ին լրացավ ինքնաբացարկի հաստատման վերջին ժամկետը։ Մասնավորապես Տավուշի մարզի թիվ 75 ընտրատարածքում իրենց թեկնածությունները հանել են Նոյեմբերյանի անտառտնտեսության նախագահ, ԱԺ պատգամավոր Վասիլ Չիլինգարյանը (չի հայտնել՝ ում օգտին), Իջեւանից Սերգո Նազինյանն ու Ղալումյանը (ամենայն հավանականությամբ Իլյիչ Բեգլարյանի օգտին), ինչպես նաեւ Պավլիկ Ասատրյանը։
ՏԱՐՇԻՍԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ Է
Մայիսի 26-ին Ստրասբուրգում քննարկվելու է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նոր թեկնածությունների խնդիրը։ Ինչպես «Առավոտին» հայտնեցին այդ կազմակերպությունից, հավակնորդների թվում են Վալտեր Շվիմերը (Ավստրիա), Թերի Դեվիսը (Մեծ Բրիտանիա) եւ Հաննա Սուխոցկան (Լեհաստան)։ Ներկայումս գործող գլխավոր քարտուղար Դանիել Տարշիսի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա հունիսին։