Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆՆ ԷԼ ԿԾԱԽԵԻՆ, ՀԱՅՐԵՆԻՔՆ ԷԼ

Մայիս 21,1999 00:00
Robert Qocharyan

Քաղաքական խորհրդի վերջին նիստին մասնակցած կուսակցություններից մեկի ներկայացուցիչն «Առավոտին» պատմեց, որ երբ իրենք մտահոգություն են հայտնել տեղամասային հանձնաժողովների տեղերի առուծախի վերաբերյալ, Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ինքն էլ ունի նման տեղեկատվություն։ Նաեւ ուշադրություն է հրավիրել, թե ինչպես ձեռքներն ընկած առաջին իսկ առիթից, հնարավորությունից օգտվելով որոշ կուսակցություններ սկսեցին առեւտուր անել։ «Բա այդ մարդիկ որ պետական պաշտո՞ն ունենային՝ ի՜նչ կանեին»,- ասել է նախագահը։

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇ-1

Leonid Hakobyan

«Դատարկ խոսակցություններ են»,- կարճ ու միանշանակ պատասխանեց թիվ 5 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Լեոնիդ Հակոբյանը, երբ փորձեցինք նրա վերաբերմունքը պարզել քաղաքական շրջանակներում պտտվող այն լուրերի նկատմամբ, թե իրեն ինչ-որ պաշտոն են առաջարկել, բայց այն պայմանով, թե մինչեւ վերջ կմրցակցի Կիմ Բալայանի հետ։ Սա դիտվում էր Վազգեն Սարգսյան-Սամվել Բաբայան լարված փոխհարաբերությունների շրջանակում, քանի որ Կիմ Բալայանը բավական մտերիմ է ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ։

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇ-2

ararqcyan

ՀՀՇ շրջանակներում տարածված համոզում էր, թե վարչությունում աշխատանքները դադարեցրած թեւն է իրականում պառակտում կազմակերպությունը, քանզի Բաբկեն Արարքցյանը նախ չի ցանկացել գլխավորել ՀՀՇ համամասնական ցուցակը, հետո էլ մերժել է կազմակերպությունը համանախագահությամբ ղեկավարելու Վանո Սիրադեղյանի առաջարկը։ Ի պատասխան «Առավոտի» հարցի, Բաբկեն Արարքցյանը կտրուկ հերքեց, թե իրեն նման առաջարկներ են արվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31