Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺՄ-Ն ԵՎ ՍԱԴՈՅԱՆԻ ՖԵՆՈՄԵՆԸ

Մայիս 20,1999 00:00
Arshak Sadoyan

Հայաստանում վերջին տարիներին որեւէ ընտրություն լուրջ վերլուծության չի ենթարկվել։ Բոլոր ընտրությունների արդյունքներն էլ վստահության չեն արժանացել։ Գուցե այս պատճառով չզարգացավ հայկական սոցիոլոգիան։ Հենց այս պատճառով նախընտրական այս օրերին սոցիոլոգիական հետազոտությունների պատվերները քչություն են անում։ Փաստորեն հասարակական տրամադրությունների մասին շատ քիչ բան է հայտնի։ Կամ՝ համարյա ոչինչ հայտնի չէ։ Քաղաքական ուժերը որքան էլ կարեւորեն իրենց ծրագրերի ու կառույցների դերը, միեւնույն է, շարքային ընտրողը կողմնորոշվելու է ըստ անձերի։

Երեւանի ուսուցիչների շրջանակում մեր հեռախոսահարցումով պարզեցինք, որ 57 զրուցակիցներից 21-ը իրենց ձայնը տալու են ԱԺՄ-ին։ «Եթե Արշակ Սադոյանի անունը չլինի ԱԺՄ ցուցակներում» հարցից հետո իրենց դիրքորոշումը պնդեցին ընդամենը երեքը։ Մեր ունեցած տվյալներով, այս փաստը հայտնի է անգամ ԱԺՄ վարչությունում։ Չստուգված տվյալների համաձայն, այնտեղ լրջորեն քննարկվել է «Ձեր ընտրատարածքում ԱԺՄ ներկայացուցչին ձայն տալով, դուք ձեր ձայնը տալիս եք Արշակ Սադոյանին» կարգախոսով պաստառի պատրաստման հարցը։ Ընդվզել է հենց ինքը՝ Արշակ Սադոյանը։ Վերջինիս խնդրանքն առայժմ հարգվել է։ Պաստառն առայժմ դրված չէ շրջանառության մեջ։ Արշակ Սադոյանն ինքը դեռ չի հասցրել հանդիպել իր ընտրատարածքի ընտրողների հետ։ Պարզապես ժամանակ չունի։ Վաղ առավոտից, մինչեւ ժամը 22-ը, նա տարբեր տեղամասերում հանդիպումներ ունենալով՝ իր կուսակիցներին է քարոզում։ Սեփական խնդիրները լուծելու ժամանակ Սադոյանը պարզապես չունի։ Չի հասցնում ստուգել ու խմբագրել իր կուսակից ընկերների նախընտրական բուկլետները։

Հինգերորդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Ֆիլարետ Բերիկյանը իր բուկլետում բառացիորեն նշել է. «Պատմությամբ մենք մեռնող ու հարություն առնող ազգ ենք»։ Ոչ մի կերպ չի բացատրվում, թե ինչու ենք մենք մեռնում պատմությամբ։ Հայտնի չէ, թե աշխարհագրությամբ ու կենսաբանությամբ ինչ ենք։ Որոշ կասկածներ կան, որ աշխարհագրությամբ մետաքսի ճանապարհի խաչմերուկ էինք։ ՏՐԱՍԵԿԱ-ից հետո այս կասկածները փարատվեցին։ Եվ այս ու մյուս բուկլետների տակ ստորագրել են ԱԺՄ լիդերներ Վ. Մանուկյանը, Ա. Սադոյանը, Դ. Վարդանյանը։ Որոշ ԱԺՄ-ականներ իրենց նախընտրական բուկլետներից հանել են վերջինիս ազգանունը։ Հնարավոր է՝ միայն Արշակ Սադոյանի երաշխավորությամբ բավարարվելով։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31