Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼԻԿԲԵԶԻ» ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵ՛Մ ՏԱ»

Մայիս 20,1999 00:00
Vahan Hovhannisyan

Հուսադրեց Ազգային գրադարանում հավաքվածներին ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։ Իսկ ընդհանրապես ընկերներ Վահան Հովհաննիսյանի, Կիմ Բալայանի եւ Աղվան Վարդանյանի հանդիպումը ընտրողների (մի քանի տասնյակ գրադարանի աշխատակիցներ ու լրագրողներ) հետ լրիվ համապատասխանում էր նախընտրական հանդիպումների ավանդական սցենարին ու թարմ «հայտնագործություններով» առանձնապես աչքի չընկավ։ Բայց «հայտնագործություններ», այնուամենայնիվ, եղան։ Վահան Հովհաննիսյանը մերժում չընդունող տոնով ու մի քանի անգամ հայտարարեց. «Մտավորականության վիճակը վատացել է ոչ թե այն պատճառով, որ ժողովրդի վիճակն է ընդհանուր առմամբ վատացել։

Մտավորականությունը հետեւողականորեն ու նպատակաուղղված կերպով ստորացվել է այս երկրում եւ հասցվել աղքատության ու արժանապատվության կորստի մի ահավոր մակարդակի»։ Ու սա հիմնավորվեց այն փաստարկով, թե «մտավորականության մեջ է նախորդ ռեժիմը տեսել իր հիմնական հակառակորդին։ Ռեժիմ, որը հիմնված է եղել կիսագրագետ, բիրտ տարրերի վրա»։ Մտավորականության դիտավորյալ ոչնչացումը՝ ստրատոցիդը գիտականորեն եւ բառակազմորեն վերլուծելով ու ներկաներիս լուսավորելով՝ «լիկբեզի» մեծ մասնագետն իր ավանդական դարձող կոչն արեց՝ նայե՛ք ոչ թե ծրագրերին, այլ թեկնածուների դեմքերին, անցյալին։ Զգուշացում մյուս կուսակցություններին ու դաշինքներին. Վահան Հովհաննիսյանը նեղացել է, որ պատգամավորության անձեռնմխելիության վերացման եւ պատգամավորին հետ կանչելու իրենց գաղափարները մյուսներն էլ յուրացրին ու հիմա «գրանցում ենք՝ ով ինչ է ասում այդ մասին, որ հետո խորհրդարանում, երբ քվեարկություն սկսվի, տեսնենք՝ ով ինչպես է իրականում այդ հարցերին վերաբերվում»։

aghvan vardanyan

Աղվան Վարդանյանը, չգիտես ինչու, վստահ էր, որ բոլոր ներկաների, հետո մեղմեց՝ շատ-շատերի նախնիներն առնչվել են իրենց կուսակցության հետ։ Նույն լավատեսությամբ պնդեց, որ 88-ի ազգային զարթոնքից հետո բոլորն իրենց համարում էին դաշնակցականներ։ «Ի՞նչ է արել դաշնակցությունը, որո՞նք են նրա դավանած արժեքները» թեմայով հատվածը եւս ճոխ ստացվեց։

Kim Balayan

Հետաքրքիր բացահայտումներ էր պարունակում Կիմ Բալայանի ելույթը։ Նախ բողոքեց. «Ինչպես կարելի է՝ մի կուսակցություն, որն ունի 109 տարվա պատմություն, այդպիսի կարողություն եւ որեւիցե մեկ պետության մեջ պետական այրերը չփորձեն օգտագործել այդ կուսակցության հնարավորությունները»։ Ու չնայած համոզված էր, որ «գաղտնիք ասած չի լինի», բայց ցնցեց ներկաներիս, գոնե՛, լրագրողներին, այն հայտարարությամբ, թե. «Ռուսաստանի հակահետախուզության տվյալների համաձայն, որպեսզի դաշնակցության նման մեկ կառույց ստեղծվի, անհրաժեշտ է ներդնել 20 մլրդ դոլար գումար, որ ամբողջ աշխարհում ունենա իր քարոզչությունը։ Իսկ սա ո՞ւմ հարստությունն է, եթե ոչ մեր ազգինը»։ Ու ՀՅԴ-ին ընդհանուր օգտագործման երաշխավորեց. «Կուսակցությունը ազգայի՛ն է, պատկանում է ազգին ու ամբողջ ազգը պետք է օգտագործի»։ Մնացյալ կուսակցություններին, մասնավորապես՝ ՀՀՇ-ին, տված գնահատականները ճիշտ հակառակ բովանդակության էին։ Վահան Հովհաննիսյանն էլ շեշտեց, որ Հայաստանում 3-4 լուրջ կուսակցություն կա միայն, բայց ճիշտը ձայները դաշնակցությանը տալն է։ Օրինակ՝ Վահան Հովհաննիսյանն իր ձայնը հենց դաշնակցությանն է տալու։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31