Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՐԱԶՆԵՐ» ՇԱՐՔԻՑ

Մայիս 20,1999 00:00
reklam

Ռոբի երազը

Կոմունիստական միջոցառումներից հոգնած եւ ուժասպառ Ռոբը տուն է գալիս, ուզում է հեռուստացույցի ալիքը փոխել եւ «Հայլուր» դիտել, բայց մայրն արգելում է, քանի որ «Նոր զոհը» բազմասերիալն էր դիտում։ Խեղճ Ռոբին ավելի ուշ եւս չի հաջողվում լուրերը դիտել, քանի որ այդ պահին մայրիկը «Սանտա-Բարբարա»-ն էր դիտում։

Հուսահատված Ռոբը քնում է եւ երազ է տեսնում։ «Երազումս Իդնին գողանում են, Սերգեյ Բադալյանը Ռոբին կանչում է իր մոտ եւ հրամայում. «Գտնել եւ վերադարձնել Իդնին»։ Ռոբը չէր կարող հրամանը չկատարել, հետո Սանատրուկի հետ գնում են Իդնին ազատելու եւ հայտնվում են Ֆիլոմենայի սենյակում։ Այստեղ, սեղանի մոտ նստած է լինում Եկատերինա Արսենեւնան. «Տեսա՞ք, Իդնին ոնց գողացան-տարան»։ Վախեցած Ռոբն արթնանում է եւ որոշում այլեւս սերիալներ չդիտել, իսկ լուրերն ու «Հայլուրն» ընդհանրապես մտքից հանել։

Մ. Ե.

Հ. Գ. Ռոբը՝ ՀԿԿ կենտկոմի լրատվության ղեկավար Ռոբերտ Ահարոնյանն է եւ ձեր իմացած Ռոբի հետ կապ չունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31