Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փարիզում 150 կոմկուսի անդամ կա

Մայիս 20,1999 00:00
komkus

Նշան Խաշխաշյանը Հայաստան է եկել Հայ կոմկուսի հրավերով եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում կոմկուսի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածուների եւ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանի հետ շրջում է հանրապետության մի քանի շրջաններում։ Պարոն Խաշխաշյանը ֆրանսահայ գաղութի կոմունիստական առաջադիմական կազմակերպության նախագահն է։

– Ի՞նչ վիճակում է կոմունիստական կուսակցությունը Ֆրանսիայում ընդհանրապես, եւ ֆրանսահայ կոմունիստները մասնավորապես։

– Պետք է ասել, որ Խորհրդային Միության քայքայումից հետո կուսակցությունը Ֆրանսիայում շատ տկարացավ։ Այդ խնդրի կապակցությամբ փոփոխվել էր ուղեգիծը, եւ վիճաբանություններն այս ուղղությամբ տակավին չեն դադարել։ Ավելի հին աշխատակերպը, ուղեգիծը, որ գոյություն ուներ սովետական ժամանակներում, այդ քաղաքականությունը լրիվ ենթակա է վիճաբանությունների։

– Ֆրանսիական կոմկուսում քանի՞ հայ անդամ կա։

– Գիտե՞ք, ներկայումս դժվար է ասել, որովհետեւ մասնավոր համայնք չկա։ Փարիզի մեջ մոտավորապես 100-150 անդամ ունենք։

– Ի՞նչ նպատակով եք Հայաստան այցելել։

– Այս պարագային հրավիրվել եմ ընկեր Բադալյանի, կենտկոմի կողմից։ Մենք հրավիրվել էինք 3 հոգով, բայց մեկը մեր ընկերներից՝ Արսեն Զաքարյան, ստիպված էր Գերմանիա գնալ, մյուսն էլ ստիպված էր Հունաստան մեկնել, վերջը միայն ես եկա։

– Դուք Հայաստանի կոմկուսի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք, եկել եք ընտրությունների՞ն աջակցելու։

– Չէ, միայն հրավիրյալի կարգավիճակով եմ, բայց իհարկե, շատ հետաքրքիր է այս ընտրությունների կապակցությամբ, շատ հետաքրքիր է՝ ինչպես է։ Երեկ ինչ-որ տեսա այդ խոշոր հանդիպումների ժամանակ՝ Հրազդանում 12 հանդիպում եղավ։ Ես չէի սպասել, որ մեր ընկերները այդքան ժողովրդականություն ունեին փոքրիկ քաղաքների կամ գյուղերի մեջ։

– Քանի որ շրջել եք մի քանի գյուղերում, անշուշտ, կարծիք կունենաք, թե ինչպիսի՞ն է Հայաստանի ներկայիս վիճակը։

– Շատ մտահոգ եմ, որովհետեւ ներկայիս մեր Մայր Հայրենիքը ինքը դուրս գա այս ամբողջ դժվար ժամանակներից, դժվար է, դժվար է։

– Դուք երեւի վստահ եք, որ կոմկուսը կարող է այս վիճակից դուրս բերել։

– Գիտեք, պետք է ասեմ, որ սա նո՛ր կուսակցություն է եւ այդպիսին լինելով պետք է փորձառություններ ունենա, ոչ թե միայն քաղաքական, այլ՝ պետականության։ Երբ որ պետականությամբ հմտանանք, ինձ թվում է, որ ներկայիս հայ կոմունիստական կուսակցությունը այդ կարողությունը ունի։

– Դուք որեւէ կերպ աջակցո՞ւմ եք Հայ կոմկուսին, նկատի ունեմ՝ ֆինանսապես։

– Այդպիսի հարցի դժվար է պատասխանել, որովհետեւ ինչ-որ անում ենք, արտասահմանից ենք անում։ Դժվար է ժողովրդականացնել այդպիսի հարցը։

Հարցազրույցը վարեց Մ. ԵՍԱՅԱՆԸ

Հ. Գ. Վերջին հարցը պարոն Խաշխաշյանը խնդրեց հանել հարցազրույցից, բայց հարցն արդեն հնչել էր եւ պատասխանանման մի բան՝ եւս, ուստի ներկայացնում ենք հարցազրույցն այնպես, ինչպես որ եղավ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31