Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մայիս 20,1999 00:00
miasnutyun

Բազմաթիվ են հրապարակումները, թե «Միասնության» հավաքներին մարդկանց ներկայություն ապահովելու հանձնարարականներ են տրվում համայնքապետերին, որ դաշինքի ներկայացուցիչները մարզեր են մեկնում 70-100 մեքենաներով եւ այլն։ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս լուրերը, «Միասնության» մամուլի քարտուղար Վահրամ Բրուտյանը նշեց, թե 10-15 ավտոմեքենաներով են մարզեր մեկնում։ «Երբեմն պատահում է, որ տեղերում մեզ համայնքապետեր են ուղեկցում։ Բայց սխալ կլիներ ասելը, թե նրանք կազմակերպում եւ պարտադրում են ներկայանալ մեր հավաքներին։ Հակառակը, մարդիկ այնքան սիրով են դրանց մասնակցում, որ, ասենք, թիկնապահները երբեմն հազիվ են զսպում Կարեն Դեմիրճյանին մոտենալ ցանկացողներին»։

ՎԱՏ ԼՈՒՐ

kriv

Երեկ «Առավոտին» դիմեցին Արմեն Տեր-Սահակյանի գործով մեղադրյալների մի խումբ ծնողներ եւ հարազատներ։ Նկարագրեցին մայիսի 14-ին այդ գործով առաջին դատական նիստը, որտեղ վիճաբանություններ եւ քաշքշուկ էր եղել Աշտարակի նախկին շրջգործկոմի նախագահի հարազատների եւ իրենց, ու նույնիսկ դատապաշտպանների միջեւ։ «Հենց դատարանի միջանցքում եւ շենքի առջեւ, ՆԳ բաժնի աշխատակիցների ներկայությամբ եւ, անգամ, նրանց թույլտվությամբ դաժան ծեծի ենթարկեցին մեղադրյալներից մի քանիսի հարազատներին, որոնցից մեկին տեղափոխեցին հիվանդանոց»։ Մեղադրյալների հարազատները վստահ էին, որ այս ամենը կազմակերպված էր, որ իրենք դատական նիստերին մասնակցելու հնարավորություն չունենան, եւ, որ դատապաշտպաններն ահաբեկվեն ու դատաքննությունը խաթարվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31