Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՐՁԱԳԱՆՔ-1

Մայիս 20,1999 00:00
Shoger Matevosyan

Էդվարդ Եգորյանի այն պնդմանը, թե «Շամիրամը» տեղամասային հանձնաժողովներում իր բոլոր տեղերն իշխանությանն է հանձնել, «Շամիրամի» նախագահ Շողեր Մաթեւոսյանն այսպես արձագանքեց. «Եգորյանը թող իր կուսակցության արշինով մեզ չչափի՝ մեկ։ Եվ երկրորդը, «Հայրենիքը» մեզնից տեղեր է խնդրել, մենք չենք զիջել։ Քանի որ, բնականաբար, նրա կուսակցության շահերը «Շամիրամի» շահերին չեն համընկնում»։

ԱՐՁԱԳԱՆՔ-2

andranik hovakimyan

Էդվարդ Եգորյանի մյուս պնդմանը, թե ՀՀՇ-ն էլ իր տեղերի մեծամասնությունը նույնպես իշխանությանն է տվել, արձագանքեց ՀՀՇ նախընտրական շտաբի ղեկավար Անդրանիկ Հովակիմյանը. «Բնական է, որ «Հայրենիքի» գործիչները պարբերաբար ինչ-որ բաներ պիտի ասեն ՀՀՇ-ի հասցեին, քանի որ նպատակ ունեն 5%-ը հաղթահարել հիմնականում ՀՀՇ-ի ընտրազանգվածի շնորհիվ։ Մենք փաստեր ունենք, որ հենց «Հայրենիքն» է որոշ մարզերում իշխանությանը տեղեր զիջել, բայց քանի որ նպատակ չունենք կուսակցություններին վարկաբեկելով ձայներ հավաքել՝ այդ մասին չենք ասի, քանի որ դա նաեւ անբարոյական ենք համարում»։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Manvel exiazaryan

Մամուլում հրապարակված «Արաբո» կամավորական ջոկատի ռազմական խորհրդի հայտարարության եւ պատգամավորության թեկնածու Էդուարդ Մադաթյանի պատասխանի կապակցությամբ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Առավոտի» համար պարզաբանեց. «Արաբո» ջոկատին եւ պատերազմում հաղթած բոլոր ազատամարտիկներին բարոյապես աջակցել է ամբողջ հայ ժողովուրդը, նյութապես օգնել են հարյուրավոր մարդիկ, ինչի համար խորապես շնորհակալ ենք։ Բայց երբ պրն Մադաթյանը իրեն է վերագրում «Արաբո» ջոկատի կազմավորումը, այսինքն՝ ջոկատի ստեղծմանն ուղղված կազմակերպչական ջանքերը, դա պարզապես սուտ է եւ կեղծիք, որի դեմ մարտական ընկերներն ու ես չենք կարող չբողոքել»։

2 ՍԵՆՅԱԿ՝ ԱԺ-ԻՑ

azgayin joxov

Խորհրդարանը միջազգային մի կազմակերպությունից 30 համակարգիչ է նվեր ստացել եւ այդ ընծայի դիմաց ԱԺ-ի սենյակներից երկուսը հանձնել է տվյալ կազմակերպության տնօրինությանը։ Չար լեզուներն ասում են, որ այդ կազմակերպությունն իրականում Արեւմուտքի «էկզոտիկ» կազմակերպություններից է։

ԿԵՆՏՐՈՆՆ ԱՌԱՆՑ 20 ՏՈԿՈՍԻ

boykot yntrutyun

Երեւանի կենտրոնի բնակչության 20%-ը բացակայում է քաղաքից եւ ակնհայտորեն չի կարող մասնակցել ընտրություններին։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31