Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ձեռքդ սեղանին մի՛ խփիր, մարքսիստ ջան

Մայիս 20,1999 00:00
Davit Hakobyan

Մայիսի 19-ի հեռուստաքարոզարշավի ամբողջ քայլը խամրեց մի ելույթի առջեւ.

… Անէական թվաց դեմոկրատական կուսակցության կարգախոսը, թե «խորհրդարանը խելքի ուժ է պահանջում եւ այդ ուժը մենք ենք», որից կարելի էր եզրակացնել, որ մնացյալ կուսակցություններն անխելքների միավորումներ են։

… Չնչին թվաց ՀՅԴ նոր հոլովակը, որն իրենց առաջնորդի «Վերցրեք բոլորից, բայց տվեք միայն Դաշնակցությանը» հանճարեղ մտքի էկրանավորումն էր։ Ողջ ընթացքում ծեր կողակիցները կաշառք էին վերցնում եւ վերջում իմաստուն ամուսինը կանխատեսեց. «Էդ բերածներն էգուց կպրծնեն»։ Եվ ազդարարվեց՝ «Ավանդապահ ընտանիքներն ընտրում են ավանդական կուսակցությանը»։ Այսինքն ավանդապահությունը կաշառակերությո՞ւնն ու աչքածակությունն է։ Ուրեմն, ինչպիսի՞ն են ժամանակակից ընտանիքները։

… Այնուամենայնիվ, երեկվա առանցքային ելույթը մարքսիստական կուսակցության գլխավոր քարտուղար Դավիթ Հակոբյանինն էր։ «Մեծարգո բիբլիական հայ ժողովուրդ,- այսպես սկսեց իր խոսքը նա։- Ինչքան էլ ոռնահաչեն Արեւմուտքի բուրժուական լաքեյները, միեւնույն է, համաշխարհային քաղաքակրթության բոլոր ճանապարհները տանում են դեպի սոցիալիզմ… Կամ Ռուսաստանի հետ մոխիր կդառնանք, կամ Ռուսաստանի հետ մոխրից կհառնենք։ «Да здравствует эволюционный союз советских социалистических республик!»: Ի լրումն այս ամենի, պրն Հակոբյանը ձեռքը հա՛ սեղանին էր խփում։ Միամիտ հեռուստադիտողը թերեւս տարակուսեր, թե «էս մարքսիստն ինչի՞ սենց կատաղեց»։ Մենք ենթադրում ենք, որ նրան ուղղակի դեռ չէին իրազեկել, որ արդեն մի երկու շաբաթ է, ինչ էլ մայիսի 1-ը չի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31