Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԿԱԽ

Մայիս 20,1999 00:00
haykaram mxitaryan

Մի քանի օր առաջ «Առավոտը» տեղեկացավ, որ թիվ 24 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, «Հայմամուլի» գործադիր տնօրեն Հայկարամ Մխիթարյանին առաջարկել են հանել իր թեկնածությունը, այսպիսով նպաստավոր պայմաններ ստեղծելով ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ընտրվելու համար։ Երկուշաբթի հեռախոսազրույց ունեցանք պրն Մխիթարյանի հետ եւ նա հաստատեց, թե մտադիր է ինքնաբացարկ հայտնել։ Սակայն վերջնական որոշում չէր ընդունել, ուստի խոստացավ պարզաբանումները ներկայացնել հաջորդ օրը։ Հետագա երկու օրերին պրն Մխիթարյանի հետ կապվելու փորձերն ապարդյուն էին։

ԻՏԱԼԻԱ ԿԳՆԱՍ ՀԵՏՈ

Albert Bazeyan

ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը հրաժարվել է հայաստանյան պատվիրակության հետ մեկնել Իտալիա, որտեղ վերջինս մասնակցելու է մի ցուցահանդեսի բացման։ Ալբերտ Բազեյանը, հավանաբար, կուղեկցի Կարեն Դեմիրճյանին, քանի որ Վազգեն Սարգսյանը հիմնականում զբաղվելու է Երեւան ժամանած ԱՊՀ պաշտպանության նախարարներով։

ՀՐԱԺԱՐՎԵՑ ՊԱՅՔԱՐԻՑ

inqnabacark

ԱԺ պատգամավոր, թիվ 27 ընտրատարածքի թեկնածու Թաթուլ Սաֆարյանն ինքնաբացարկ է հայտնել։ Այս ընտրատարածքում նա ՀՀԿ անդամ երրորդ թեկնածուն էր, մյուս երկուսը՝ Գագիկ Խաչատրյանն ու Ժորա Գեւորգյանն են։ Սակայն Թաթուլ Սաֆարյանը ժխտեց «Առավոտի» ենթադրությունը, թե իրեն պարտադրել են հանել թեկնածությունը. «Մեր ընտրատարածքի 13 թեկնածուներից եւ ոչ մեկի համար որեւէ ուժային կառույց չի աշխատել կամ միջամտել, եւ այստեղ կարող է, իրոք, արդար պայքար ընթանալ»։ Նշենք, որ Թաթուլ Սաֆարյանն ընդգրկված չէ «Միասնության» ցուցակում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31