Նախորդ օրը «Հայլուրը» հաղորդել է, թե մայիսի 25-ին Ստրասբուրգում տեղի կունենան Ղարաբաղի հարցով լսումներ՝ զուտ ադրբեջանական կողմի մասնակցությամբ։ Ներկա կլինեն ադրբեջանական պառլամենտի ղեկավարությունը եւ Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները»։ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Շմավոն Շահբազյանն այս առումով «Առավոտին» պարզաբանեց, որ դա տեղի է ունենալու պարզապես ԵԽ ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի հերթական նիստում, որտեղ քննարկվելիք 11 հարցերից ընդամենը մեկն է վերաբերելու Ադրբեջանին՝ այդ պետության Եվրոպայի խորհուրդ ընդունվելու գործընթացի շրջանակներում։
Խնդրո առարկայի վերաբերյալ ԵԽ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլման Աղաեւի տեսակետը կներկայացնենք մոտ օրերս։
ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ
Կարդացեք նաև
«Աշոտ Բլեյանի դեմ հարուցված մեղադրանքները քաղաքական որակելով՝ դուք դե՞մ եք, որ դրանք դատաքննությամբ հերքվեն կամ հաստատվեն եւ պարզ լինի՝ դո՞ւք էիք ճիշտ, թե՞ սա, այնուամենայնիվ, քրեական գործ է»։ Այս հարցին Բլեյանի պաշտպանության հասարակական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ ոք չի ասել, թե Բլեյանը դատարանի առջեւ չպիտի պատասխան տա։ Բայց մինչ այժմ արված գործողությունները հակաօրինական են եւ դա ապացուցել փորձող նրա փաստաբանին դատարանում չեն էլ լսում։ Նման բաներն են ապացույց դառնում, որ սա իսկապես քաղաքական պատվեր է եւ այդ պատճառով է վերաբերմունքն այդպիսին»։
Կարդացեք նաեւ՝ 4-րդ էջ։
ՋԱՆՈՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵ՞Ց
Հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ Աշոտ Բլեյանի պաշտպանությունը ստանձնած Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Ջանոյանի նկատմամբ ճնշում է գործադրվել, որից հետո վերջինս սառեցրել է իր ակտիվ պաշտպանական գործունեությունն այս գործում։ Ցավոք, այս լուրն առայժմ չհաջողվեց ճշտել պրն Ջանոյանի հետ։