Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԱՉԱՌ ԵՂԵՔ, ՍԻՐԵԼԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ»

Մայիս 19,1999 00:00
sebastaci

Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչները մամլո ասուլիս էին հրավիրել։ Ասուլիսը կրում էր ոչ թե բանավեճային, այլ՝ ճանաչողական բնույթ։

Մինչ ասուլիս սկսվելը, լրագրողներին ծանոթացրին կրթահամալիրին ու կից պարտեզներին։ Ուսուցիչները շատ կարեւորեցին համալիրի մի պատ, որտեղ «երեխաները գրում են ինչ սիրում ու ցանկանում են»։ Պոնչո, պահո, այ քեզ բան. այս գրածների մեջ առանձնանում էր մեծ տառերով Բլեյան ազգանունը։ Ասուլիսի ժամանակ ուսուցիչները կարեւորեցին այն, որ «մեր շրջանավարտներին, որոնք սովորում են բուհերում, քաղաքային դատախազությունից զանգահարել են եւ շանտաժելով, որ իբր թե ձեր դասարանի տղային ծեծել են, եկեք-տեսեք։ Վարել են քննություն. թե ո՞նց եք ստացել այս վկայականները, որքա՞ն եք դրա համար վճարել, հետո էլ փաստաթուղթ են ստիպել ստորագրել, որ իբր թե մենք, դպրոցը վերանորոգելու համար՝ ստիպողական մեծ գումարներ ենք հավաքել»։

Գումարներ, իրոք, հավաքվում են ամեն տարի մինչեւ 100 $-ի սահմաններում, բայց դա ըստ ցանկության է։ Հավաքված գումարի մի մասը ծառայում է տնտեսական կարիքների համար, մյուսը՝ թեթեւ շինարարական աշխատանքների։ Հետո նշեցին, որ վճարների բոլոր փաստաթղթերը դատախազությունում են։ Ուսուցիչներն իրենց վրդովմունքը հայտնեցին այն հարցի վերաբերյալ, որ «մենք մեր քիչ աշխատավարձով հանդերձ, աջակցել ենք տանիքների վերանորոգմանը, իսկ դատախազությունում ներկայացվել է, թե մեզանից այդ գումարները գանձվել են»։ Նաեւ շեշտեցին, որ քննչական կազմը «շատ վատ է իրեն պահում ուուցիչների հետ, մեզ անվանելով՝ ոճրագործ, հանցագործ… Ինչպես կարելի է 6-7 հազար դրամ ստացող, կրթահամալիրը ստեղծող ուսուցիչներին՝ ոճրագործ ու հանցագործ անվանել»։ Ասուլիսի վերջում ասացին, որ Աշոտ Բլեյանի պահանջով դադարեցվում է գործադուլը, բայց պայքարը անօրինականության դեմ՝ շարունակվում է։

ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31