Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԱՅԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ՀՅԴ-Ի ԵՎ ԱԻՄ-Ի ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Մայիս 19,1999 00:00
Nerses Zeynalvandyan

ՀՅԴ Կոտայքի մարզային կոմիտեի նախագահ, թիվ 59 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Պետրոս Մեղրյանը մամուլում հայտարարել էր, թե ԱԻՄ-ն իրենց ընտրատարածքում մեծ գումարներ է ծախսում եւ իր ընտրական շտաբն ահազանգեր ունի բնակիչների անձնագրերը հավաքելու եւ ապա՝ 5 հազարական դրամ բաժանելու մասին։ Քանի որ թիվ 59-ում է առաջադրված ԱԻՄ-ի փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանը, «Առավոտը» նրան դիմեց մեկնաբանության համար. «Պետրոս Մեղրյանը պիտի իմանար, որ ԱԻՄ-ին քարոզարշավի համար մեծ գումարներ անհրաժեշտ չեն, քանի որ նաեւ Աբովյանում 400 կամավոր ունենք, որոնք գրագետ եւ լավ են աշխատում, եւ գուցե դա է նյարդայնացնում ոմանց, որոնք նման արդյունքների միայն փողով կարող էին հասնել»։ Իսկ անձնագրեր հավաքելու եւ փող բաժանելու վերաբերյալ ՀՅԴ ներկայացուցչի պնդման առնչությամբ ԱԻՄ փոխնախագահն ասաց. «Պարկեշտ մարդ լինելով՝ ինքս այլ թեկնածուների վերաբերյալ միայն որոշակի եւ հիմնավոր (ո՞ւմ է տրվել եւ այլն) տվյալների առկայության դեպքում հայտարարություններ կանեի։ Եվ եթե նման տվյալներ ունենամ՝ անմիջապես դատարան կդիմեմ»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31