Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մայիս 19,1999 00:00

Մի քանի օր առաջ «Առավոտի» հարցին, թե արդյոք թիվ 74 ընտրատարածքում Արամազդ Զաքարյանը կրում է, նրա մրցակից, ԱԺ պատգամավոր Վարդան Պետրոսյանը պատասխանել է. «Ջո՞ւր»։ Սրան ի պատասխան, Արամազդ Զաքարյանն ասաց. «Ես Վարդանի հետ հարց չունեմ լուծելու։ Եթե իր հետ հարց կա՝ ընտրողները ունեն լուծելու, որ 4 տարի երեսը չեն տեսել։ Իսկ ինչ վերաբերում է ջուր կրելուն, ապա ես պարտավոր եմ կրել եւ դուրս թափել քաղաքական դաշտի կեղտաջրերը»։ Միգուցե՝ տաշտի՞։

ՎԱՏ ԼՈՒՐ

Edvard Egoryan

«ԱԺՄ-ն մեզ առաջարկել էր իրենց զիջել մոտ 10 տեղ հանձնաժողովներում,- հեռուստատեսությամբ հայտարարեց Էդվարդ Եգորյանը։- Բայց երբ մենք ընդամենը 2 ընտրատարածքում տեղեր խնդրեցինք՝ մերժում ստացանք… Չնայած ընտրական տեղամասերի հարցում համաձայնություն չկայացավ, բայց մենք, միեւնույն է, 2 ընտրատարածքներում ԱԺՄ-ին առանց որեւէ նախապայմանի տեղեր տվեցինք»։ Պրն Եգորյանը նաեւ հայտնեց, թե «Շամիրամն» իր բոլոր տեղերը իշխանությանն է հանձնել. «Ցավում եմ, բայց ՀՀՇ-ի տեղերի մեծամասնությունը նույնպես իշխանությանն է տրված»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31