Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԱՅԻՆ ԱՌՈՒԾԱԽԻ ԵՎՍ ՄԻ ՆՄՈՒՇ

Մայիս 19,1999 00:00
Rafik petrosyan

Թիվ 17 ընտրատարածքի տեղամասային հանձնաժողովներում իրենց տեղերը ՀՀՇ-ն ու «Շամիրամը» տվել են պատգամավորության թեկնածու, անկուսակցական Ռաֆիկ Պետրոսյանին, իսկ «Հզոր հայրենիքն» ու «Միասնությունը», որոնք այս ընտրատարածքում նույնպես թեկնածուներ չունեն՝ անկուսակցական Ռոմիկ Բալոյանին։

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

storagrel

Թիվ 59 ընտրատարածքի վրա, ինչպես ժողովուրդն է ասում՝ գալովի է։ Մի քանի օր առաջ ձորաղբյուրցի թեկնածու Վրեժ Շահգելդյանի նախընտրական բուկլետում դարձած բառը դարձել էր դարձաց, իսկ այսօր բացառիկ գրագիտություն է ցուցաբերել նույն տարածքում քվեարկվող Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության պետ Գագիկ Մանասյանը։ Ներկայացնում ենք նոր ուղղագրությամբ գրված բառերը՝ Վահագ, Ղազարյա, Դանելիան, Շահաբազյան, Սերյուժա, Եղազարյան, Ձուրաղբյուրում, երաշխավորղը եւ այլն։ Այսքանով հանդերձ, Գագիկ Մանասյանը հայտարարել է, որ ԱԺ-ում ձգտելու է կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ դառնալ։

ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ՋՐՈՒՄ ԵՆ

harutyun araqelyan

Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Ռամկավար Ազատական կուսակցության մամլո ասուլիսը, որը նվիրված էր Հայաստանի ջրային պաշարների արդյունավետ օգտագործմանն ուղղված «Հայկական նախագիծ»-ի քննարկմանը: Հարություն Առաքելյանը, որը բացեց հանդիպումը, ասաց, որ այս նախագիծը բացասական արձագանքներ դեռ չի ստացել եւ օրեցօր զարգանում է: Նա բողոքեց, որ լրագրողների մեծ մասը բանասեր է եւ այդ պատճառով աղավաղում է ինֆորմացիան՝ հատկապես թվերը: Լսելով այս ահեղ նախազգուշացումը, լրագրողները սկսեցին բարեխղճորեն գրի առնել ամեն ինչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31