Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՋՐԱՊՂՏՈՐՈՒՄ

Մայիս 18,1999 00:00
yntrakan

Մամուլն անընդհատ արձանագրում է ընտրական օրենքի մեծ ու փոքր խախտումներ։ Դա, իհարկե, չի խանգարում, որ պատգամավորության թեկնածուները հանգիստ ու անվրդով շարունակեն իրենց ընտրարշավը։ Նրանց մի մասն, ասենք, բուկլետի վրա տպաքանակը չի նշում։ Սա գործող օրենքի խախտում է։ Օրենքի խախտումների գնում են միայն նորաթուխ քաղաքական դեմքերը։ Հները փորձված են, հները օրենք չեն խախտում։ Գոնե՝ բանավոր։ Հները ինֆորմացիան պարզապես թաքցնում են։ Օրինակ՝ Կիմ Բալայանն իր բուկլետում նշել է, որ ծնվել է 1947 թվին։ Բայց մոռացել է նշել, թե որտեղ է ծնվել ու ստացել միջնակարգ կրթությունը։ Ծննդավայրի մասին ոչինչ չհրապարակելով, պրն Բալայանը փորձում է սեպ չխրել Ղարաբաղի բնակչության եւ Հայաստանի ընտրողների միջեւ։ Եվ դա նրան հաջողվում է։ Բալայանի կողմնակիցները ուրիշ անթույլատրելի հնարքներ էլ են բանեցնում։ Եթե ֆիքսում են, որ ընտրատարածքի բնակիչն արդեն կողմնորոշվել է եւ ուրիշ թեկնածուի է ձայն տալու. համոզելու նոր մեթոդ են կիրառում։ Ընտրողին սկսում են համոզել, որ մրցակից թեկնածուն արդեն ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։ Եթե ընտրողը տարակուսում է, անմիջապես սկսում են բացատրել, թե մրցակիցը կուսակցական ցուցակներում բարձր տեղ է զբաղեցնում եւ անպայման կընտրվի, իսկ, ա՛յ, ազգի, պետության եւ այլնի համար լավ կլինի, որ ԱԺ անցնի նաեւ Կիմ Բալայանը։ Հետաքրքիր է, որ այս քարոզն անելուց առաջ բոլորովին հաշվի չեն առնում՝ ում բնակարանի դուռն են բախել։ Մյուս կողմից՝ կարող են հաշվի չառնել՝ քարոզի ու ապատեղեկատվության այս հնարքները քրեորեն դատապարտելի չեն։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31