Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մայիս 18,1999 00:00
petros makeyan

Տեղամասային հանձնաժողովների ձեւավորման խնդիրները ներկուսակցական առեւտրի եւ բախումների անսպառ աղբյուր էին։ Ասենք, Շիրակի մարզի թիվ 67 ընտրատարածքում «Հայրենիք» դաշինքն իր թեկնածուի՝ Պետրոս Մաքեյանի համար փորձել էր հանձնաժողովում եւս մի տեղ փոխառել ԱԺՄ-ից, քանի որ այն այդ տարածքում թեկնածու չունի։ ԱԺՄ-ն մերժել էր՝ պատճառաբանելով այլ պայմանավորվածությունները։ Ըստ որոշ լուրերի, խոսքը ՀՅԴ-ի մասին է, որի թեկնածուն այստեղ Ռոմիկ Մանուկյանն է։ Ավելին, «Առավոտը» տեղեկություններ ունի հանձնաժողովների տեղերի շուրջ անգամ ՀՀՇ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ առեւտրի մասին։ Ազգային համաձայնությունն այսպիսով սկսում է կայանալ։

ՎԱՏ ԼՈՒՐ

«Իրավունքում» Մուրադ Պետրոսյանի հարցազրույցը, որն առիթ դարձավ, որ Սամվել Բաբայանը նրան «ՀՀ»-ի էջերում «խփնված» անվանի եւ ինքն էլ հետ կանչվի ԼՂՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ «Ազատ Արցախում» ապրիլի 24-ին նրա հարցազրույցի համառոտ եւ փոքր-ինչ փոփոխված տարբերակն էր։ Ասենք, «Ազատ Արցախում» ասել էր, թե բնակչության լայն խավերի հույսերը չիրականացան, թե Քոչարյանի իշխանության անցնելով զգալի եւ արմատական փոփոխություններ կլինեն, իսկ «Իրավունքում» նրան ուղղակի իր պաշտոնին անհամապատասխան էր անվանել։

Մնում է միայն ենթադրել, թե ինչու էին ԼՂՀ իշխանավորները լռում, երբ իրենց ԱԺ-ի եւ կառավարության հիմնադրած թերթում էին հրապարակվել Մուրադ Պետրոսյանի այդ դատողությունները, եւ ինչու նրան սկսեցին հրապարակավ անարգանքի սյունին գամել, երբ Երեւանում էլ հայտնի դարձան Սամվել Բաբայանի այս խոսնակի հայտարարությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31