Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԱՎՍԵԼ ԵՆ

Մայիս 18,1999 00:00
Vahan Hovhannisyan

Երբ թիվ 1 դաշնակցական Վահան Հովհաննիսյանը բողոքում էր, թե «կա մի քաղաքական շրջանակ, որը ամեն կերպ ցանկանում է դաշնակցության դեմ պատնեշներ ստեղծել», հաստատ երկրային ուժերին նկատի ուներ։ Բայց երեկ երկնային ուժերն էլ էին «թարսվել» դաշնակցականների հետ՝ ձախողելով Մայր բուհի 80-ամյակին նվիրված դաշնակցական համերգը, որ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն էր կազմակերպել։ Ու չնայած բանտերով ու աքսորավայրերով անգամ դաշնակցականներին չես վախեցնի, բայց եղանակի քմահաճույքը (թե՞ նախասիրությունը) հարգեցին, ու համերգը, ամենակարեւորը՝ Վահան Հովհաննիսյանի ելույթը, հետաձգվեց։

ՊՈԿՎԵՑ ԽՈՍՐՈՎԻ ՏԱՆԻՔԸ

Azgayin joxov

Մայիսի 17-ի ուժգին քամին չարագուշակ էր Ազգային ժողովի համար։ Նախ, մի քանի թիթեղ պոկվեց տանիքից եւ համարյա միաժամանակ տապալվեց ԱԺ շենքի աջ հատվածում գտնվող մի ծառի կեսը։ Հայտնի է, որ այգին Խոսրովի անտառ են կոչում, իսկ ԱԺ տանիքը՝ Խոսրովի տանիք։ Ստացվում է, որ անտառն ու տանիքը վնասված են, բայց արմատները դեռեւս ամուր են։

ԳՈՎԱԶԴ՝ ՈՉ ԹԵ ՓՆՈՎԱԶԴ

Hamlet Hovsepyan

«Առավոտի» մայիսի 11-ի համարում տպագրված էր Դավիթաշենի թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Համլետ Հովսեփյանի նախընտրական վճարովի գովազդը։ Չնայած դրա բովանդակության համար ամբողջապես պատասխանատու է գովազդատուն, ցավով նշում ենք, որ գովազդի անվան տակ պրն Հովսեփյանը զետեղել է հակաքարոզչություն՝ նույն ընտրատարածքում քվեարկվող իր մրցակից Ռուբեն Գեւորգյանի դեմ։ Իրավաբան Համլետ Հովսեփյանին հիշեցնենք, որ գովազդը ենթադրում է սեփական բարեմասնությունների նկարագրություն, ոչ թե մրցակցի վարկաբեկում։

ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ, ԲԱՅՑ ՇԱՏ ԲՈՂՈՔՆԵՐ

ijevan

Իջեւանում տեղի են ունեցել քաղաքապետի ընտրություններ եւ արդեն հայտնի է հաղթողը՝ Վարուժան Ներսիսյան։ Սա, իբրեւ ընտրական պրոցես, աննախադեպ ընթացք է ունեցել։ Ընտրությունների օրը՝ ժամը 16-ին, արդեն շուրջ 600 դիմում-բողոք է հասցեագրված եղել դատական մարմիններին, որ այս կամ այն շենքն ընդգրկված չէ ցուցակներում եւ այլն:

ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է, ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ

aim

ԱԻՄ-ի գրասենյակից «Առավոտին» հայտնեցին, որ Սյունիքի թիվ 70 ընտրատարածքում կուսակցությունը չի պաշտպանում ո՛չ Սամվել Հարությունյանի, ո՛չ էլ որեւէ այլ հավակնորդի թեկնածությունը։ Նույն աղբյուրը հայտնեց նաեւ, որ Երեւանի թիվ 20 ընտրատարածքում ԱԻՄ-ը աջակցում է իր ամենաարժանավոր անդամ Գեւորգ Միրզոյանին։

Սեփ. լր.

ՈՒՂԵՐՁ ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԻՆ

haytararutyun

ՀՀ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին միասնական կամք դրսեւորելու, համախմբվելու որոշում է կայացրել «Սիսիան համայնք» հասարակական կազմակերպության խորհուրդը։ Ձեզ ենք ուղղում մեր կոչը՝ ակնկալելով աջակցություն։

Մտահոգ մեր բնօրրանում լուծման սպասող բազում խնդիրներով՝ սիսիանցիներս համոզված ենք, որ ապագա խորհրդարանում մեր ձգտումների, կամքի արտահայտման լավագույն կրողը «Միասնություն» նախընտրական դաշինք է։

«Սիսիան համայնք» հասարակական կազմակերպության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31