Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲԵՔ ԱՅԴՔԱՆ ՉԵՆ ՍՏՈՒՄ, ՈՐՔԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՈՐՍԻՑ ՀԵՏՈ

Մայիս 18,1999 00:00
reklam

Այս հանրահայտ ճշմարտությունը մտաբերեցինք մայիսի 17-ի հեռուստաքարոզարշավին հետեւելով, երբ

… Երիտասարդական կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյանը հայտարարեց, թե իրենք թույլ չեն տա, որ իրենց հովանավորեն. «Մենք ինքներս կարող ենք տանիք դառնալ ցանկացած քաղաքական ուժի համար»։ Այս երիտասարդի ոչնչով չհիմնավորված ինքնավստահությունն արդեն նյարդայնացնում է։ Ավելի վաղ ազդարարել էր, թե արդեն համակերպվել են ԱԺ-ում իրենց մեծամասնություն կազմելու հեռանկարին։ Այս «կինդեր-սյուրպրիզի» հայտարարություններին կարելի էր հումորով վերաբերվել, եթե մի հանգամանք չլիներ. անկախ նրանից, որ ՀԵԿ-ը հեռուստատեսությանը ժամանակին հայտեր չէր ներկայացրել, այնուամենայնիվ, ժամը 19-ին նրա ղեկավարը եթերում էր։ Ուրեմն, այնուամենայնիվ, ինչ-որ տանիք ունե՞ն։

«ԱԻՄ+» դաշինքը խոստանում է բյուջետային ոլորտի աշխատակիցների աշխատավարձը 55 հազար դրամ դարձնել, ոչ բյուջետայիններինը՝ 85 հազար դրամ, շահութահարկը՝ 0%, ԱԱՀ՝ն 10%։ Ակնհայտ է, որ անհնար է հարկերն իջեցնել եւ աշխատավարձն ավելացնել։

… Եվ Հրանտ Բագրատյանի ելույթը դրա եւս մի ապացույցը դարձավ։ Նա նշեց, թե հնարավոր չէ միաժամանակ օգնել ե՛ւ արդյունաբերողներին, ե՛ւ ուսուցչին, քանի որ առաջինը ստեղծող է, երկրորդը՝ սպառող։ Հակառակն ասողները կամ խաբում են, կամ էլ չգիտեն, թե ինչ են ասում։ «Եվ ձրի ոռոգման ջուր էլ չի լինելու՝ Սեւանը ցամաքում է»,- հիշեցրեց պրն Բագրատյանը։

… Նախընտրական այս ստախոսությունից հոգնածներիս համար լիցքաթափվելու առիթ էր «Շամիրամին» գովազդող Էդվարդ Եգորյանի խոսքը։ Ընդգծեց, թե չի ընդունում միայն կանանցից, տղամարդկանցից կամ … ոստիկաններից կազմված կազմակերպությունները։ Եվ հայտարարեց, թե «Շամիրամի» կանանցից ոմանց, որոնք ԱԺ-ում են աշխատում, ինքը առաջարկություն է արել։ Չհասցրինք ուրախանալ հնարավոր «զույգ ծաղիկների» բախտավորվելու հեռանկարից, քանի որ պրն Եգորյանն անմիջապես պարզաբանեց, որ իր առաջարկն իրենց կուսակցություն մտնելուն է վերաբերվել։ Ավա՛ղ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31