Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՅԿՈՏՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԸ

Մայիս 18,1999 00:00
babken ararkcyan

ԼԴԿ կուսակցության ամենհինգշաբաթյա հանդիպումներն ապարդյուն չէին։ Հիմնականում դրանց մասնակից քաղաքական ուժերն ու գործիչները միաբանվելով այժմ ստեղծում են մի նոր հասարակական կազմակերպություն։ Ըստ ամենայնի, այն կգլխավորի Բաբկեն Արարքցյանը, որն «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց, թե այն կոչվելու է «Ժողովրդավարության եւ հասարակության զարգացմանը նպաստող հասարակական կազմակերպություն»։ Անվանումը վերջնական չէ եւ այլ հարցերի հետ միասին կճշտվի ուրբաթ, այս կազմակերպության հիմնադիր ժողովի ժամանակ։

ԿԸՀ-Ը՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ։ ԱՐԴԵ՞Ն

kyh

Կոմկուսը, ԱԺՄ-ն եւ Դաշնակցությունը որոշել էին միահամուռ ուժերով ստուգել ընտրողների ցուցակները, սակայն գործընթացի կեսից ԿԸՀ-ն որոշում կայացրեց ժամանակավոր բնակվողներին ընտրացուցակներում ընդգրկելու մասին։ Այս որոշման կայացման համար ԱԺՄ-ից ԿԸՀ-ի անդամ Վահե Վարսանյանը դատի է տվել ԿԸՀ-ին։

ՀՕԳՈՒՏ ԽՈՍՐՈՎԻ

Xosrov Harutyunyan

Թիվ 11 ընտրատարածքում տեղամասային հանձնաժողովի 13 անդամներից 7-ն աշխատելու են այս տարածքում առաջադրված Խոսրով Հարությունյանի օգտին։ Դրանք են կառավարության երեք ներկայացուցիչները, «Օրինաց երկիրը», «Հզոր հայրենիքը», «Միասնությունը» եւ ԱԻՄ-ը։

65 ՏԵՂ «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆԸ»

Babken ararkcyan

«Հանրապետություն» միավորման խորհրդարանական խմբակցության նախագահ Բաբկեն Արարքցյանը խոստացել էր, որ ընտրություններից 15 օր առաջ կհրապարակի հաջորդ ԱԺ-ի անվանական ցանկը։ Այս հարցով «Առավոտի» հետաքրքրությանը նա պատասխանեց. «Համամասնական կարգով «Միասնությունը» կստանա 30-32 տեղ, իսկ նրա ընդհանուր տեղերի քանակը խորհրդարանում մոտ կլինի 60-65-ին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31