«Մեր գաղտնի ծառայությունների միջոցով ենք իմանում, թե ով ում հետ է»,- կուսակցությունների իշխանական հովանավորների առնչությամբ ճեպազրույցում հայտարարեց Վազգեն Մանուկյանը։ «Առավոտին» խիստ հետաքրքրեց՝ ուրեմն ԱԺՄ-ն գաղտնի ծառայությո՞ւն ունի։ «Իհա՛րկե,- ծիծաղելով հաստատեց պրն Մանուկյանը։- Մի մարդ ունենք, որն ինքն իրեն գաղտնի ծառայություն է համարում»։ Անունը հրաժարվեց տալ, բայց իրազեկ լրագրողներից մեկը հետո «Առավոտին» ասաց, որ խոսքը ԱԺՄ նախընտրական շտաբի ղեկավար Սեմյոն Բաղդասարյանի մասին է, որին վարչությունում կատակով «Շպիոն Օնիկ» են անվանում։
ՎԱՏ ԼՈՒՐ
Վերջերս Ադրբեջանի եւ Ուկրաինայի միջեւ պայմանագիր է կնքվել, ըստ որի, այժմ մեր հարեւաններին է տրամադրվում 300 ժամանակակից տանկ։ Որոշ տվյալներով սակայն, դրանցից միայն 200-ն է հասնելու Ադրբեջանին, իսկ մնացած 100-ը՝ Չեչնիային։ Նման բաշխումը խոսում է այն մասին, որ այդ մատակարարումներին մասնակցում է նաեւ Թուրքիան, քանի որ դժվար է ենթադրել, որ Ադրբեջանն այսօր ընդունակ է սպառազինություններ գնել Չեչնիայի համար։ Դա Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենք տրամադրելու առաջին դեպքը չէ։
Կարդացեք նաև
Փաստի կապակցությամբ Իգոր Մուրադյանի վերլուծությունը կարդացեք թերթի հաջորդ համարում։