Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ «ՋԵՐՄՈՒԿ»

Մայիս 15,1999 00:00
jermuk

ԱԺՄ վարչության մասնաշենքում երեկ սովորական նախընտրական եռուզեռ էր։ Օրվա երկրորդ կեսին Երեւանի ընտրական տեղամասային շտաբների պատասխանատուների հավաք էր։ Հավաքը, բնականաբար, մամուլի համար փակ էր։ Մյուս սենյակներում շարքային աշխատակիցներ էին, որոնք, ինչպես բոլոր նախընտրական շտաբներում, որեւէ հարցի չէին պատասխանում։ Բոլոր շտաբներում էլ նրանք անգամ «ժամը քանիսն է» հարցին չեն պատասխանում Զոյա Կոսմոդեմյանսկայայի համառությամբ։ ԱԺՄ-ի շտաբն էլ բացառություն չէր։ Տեղեկատվություն հայտարարելու ընդունելի բոլոր մեթոդներով հնարավոր եղավ պարզել հետեւյալը.

-ԱԺՄ կուսակցության ծրագրի տպաքանակը քչություն էր անում՝ շրջաններից եկած բոլոր խնդրատուները ձեռնունայն էին վերադառնում։

-ԱԺՄ քարոզչական մեքենան անմնացորդ շահագործում է իր լիդերներին՝ բոլոր թեկնածուների բուկլետները կրում են Վ. Մանուկյանի, Ա. Սադոյանի, վերջինս համարյա ամեն օր աջակցողական հանդիպումներ է ունենում ԱԺՄ-ական թեկնածուների ընտրողների հետ (երեկ հանդիպումը կայանալու էր Նոր Նորքի թիվ 17 ընտրատարածքում)։

-Երկուշաբթի բրիֆինգ են տալու Շավարշ Քոչարյանը եւ Վահե Վարսանդյանը։

-Ընտրական տեղամասերի շտաբների պատասխանատուների հավաքից հետո սրահի սեղաններին «Ջերմուկի» եւ «Fanta»-ի դատարկ շշեր էին։ ԱԺՄ-ականները երեւի որպես ազգայիներ «Ջերմուկ» են խմում, որպես ժողովրդավարներ՝ «Fanta»։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31