Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՈ՛Ւ ԵՍ ԴԵՄՔԸ, ԴՈ՛Ւ, ԴՈ՛Ւ, ԴՈ՛Ւ

Մայիս 15,1999 00:00
govazd

Մայիսի 14-ին հեռուստաքարոզարշավին հետեւելով, ցանկանում ես մանավանդ նորելուկ եւ անհայտնի քաղաքական ուժերին խորհուրդ տալ, որ ձեռք բերեն այդքա՜ն երկար սպասված «Զսպանակ» տեսաերիզը, համոզվեն, որ իրենք են դեմքը։ Եվ իրենց այդ դեմքը տեսահոլովակներում ցուցադրելով օգնեն կողմնորոշվել ընտրողներին։ Այլապես վերջիններս ի՞նչ պատկերացում պիտի կազմեն

«Հզոր Հայրենիքի» մասին, դիտելով նրանց տեսահոլովակը, որտեղ ցուցադրվում են մեր Հայկ Նահապետի, Մեսրոպ Մաշտոցի, Հակոբ Մեղապարտի, Դավիթ Անհաղթի, Կոմիտասի եւ, իհարկե՜, Սասունցի Դավթի արձանները, եւ դրանից հետո ազդարարվում՝ «Եվ մենք կունենանք հզոր հայրենիք»։ Ի՞նչ է, այս կուսակցությունն ԱԺ-ում տեղ գրավելով պիտի այդ արձաննե՞րն օրենսդրական նախաձեռնությունների փոխարեն անցկացնի, թե՞ ուղղակի եղած արձանների քանակն ավելացնելով է հզոր հայրենիք կերտելու։

«Արժանապատիվ ապագայի» երեկվա տեսահոլովակում ցուցադրվեց, թե ինչպես է Լյուդմիլա Հարությունյանը ՄՀՀ-ում դիսկոտեկի հավաքված երիտասարդներին կոչ անում՝ «Ձերն է արժանապատիվ ապագան՝ պարեք եւ ուրախացեք»։ Թերեւս երիտասարդներն իրոք մայիսի 30-ին իրենց ձայներն այս կուսակցությա՞նը տան, հաշվի առնելով, որ այն իրենց համար տաշի-տուշի է կազմակերպում՝ ընդ որում, շատ էժան. տոմսն ընդամենը 200 դրամով։ Քվեարկի՛ր, թե չէ, չես պարի։

… «Առաքելություն» տեսահոլովակն ընտրողին կողմնորոշում է այս իմաստով միայն. կարեւորը ոչ թե Պարույր Հայրիկյանին, Վազգեն Մանուկյանին եւ Սերգեյ Բադալյանին «ճանչնալն» է, այլ քվեաթերթիկում 6-րդին՝ «Առաքելությանն» ընտրելը։ Ասենք, այդքանը հասկացանք։ Բայց շարունակում է անհասկանալի մնալ, թե «Առաքելությունն» ի՞նչ է ծրագրում իրականացնել ԱԺ-ում։

… «Ազատ Հայք-Առաքելության» տեսահոլովակն ընդհանրապես մոլորության անսպառ աղբյուր է։ Նահատակ ազատամարտիկներին պատկերող քարտեզից խոշոր պլանով ցուցադրվում է միայն վաղամեռիկ Վարդան Բախշյանը, որը դաշնակցական էր։ Ուստի լիովին անհասկանալի է, ի՞նչ կապ ունի այստեղ «ԱՀԱ»-ն եւ, առավել եւս, ի՞նչ առնչություն ունի այս ամենն ԱԺ ընտրություններին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31