Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ» ԲՆԱՎ ՍՈՒՐԲ ՉԷ

Մայիս 15,1999 00:00
Artur Bagdasaryan

Տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ քարոզչական նյութերում տվյալներ չնշելու համար երեւի չեն ազատազրկի։ Այնուամենայնիվ, զարմանալի է, որ թեկուզ նման մանր օրինախախտում կատարողը մի կուսակցություն է, որը ղեկավարում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Բաղդասարյանը։ Մի կուսակցություն, որ տեղի-անտեղի անընդհատ նշում է, թե շումերները Հայաստանը «Սուրբ Օրինաց երկիր» էին անվանում։ Ավելի մանրամասն՝ հաջորդ համարում:

ՄԻ՞ԹԵ

Vardan Oskanyan

Վերջին շրջանում շատ ավելի ինտենսիվ են շրջանառվում այն լուրերը, թե հնարավոր է արտգործնախարար Վարդան Օսկանյանի հեռացումը նոր խորհրդարանի կազմավորումից հետո։ Խոսակցություն կա, թե արտգործնախարար կարող է նշանակվել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը։ Հավակնորդների շարքում նշվում է նաեւ Խոսրով Հարությունյանի անունը։

ՈՉ ՄԻ ՕՐ՝ ԱՌԱՆՑ ԱՂԱՍՈՒ

agasi arshakyan

Աջափնյակի թիվ 2 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Աղասի Արշակյանի բուկլետում նշված է, թե նա «արատավորող եւ ստրկացնող կապեր չունի»։ Նախընտրական ծրագրի հիմնադրույթներից են՝ «Բացահայտ, թե ծպտյալ՝ ոչ մի ՀՀՇ-ական Ազգային ժողովում», «Անվճար ուսուցում, անվճար բուժ. սպասարկում»։ Նրանց համար, ովքեր կկասկածեն, թե ինչպես է սա իրականացնելու Աղասին, բուկլետում կա նաեւ պատասխանը՝ ստրկանալով… կներեք՝ «ինտեգրվելով նոր միության կազմում»։

ՎՏԱՆԳՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

cragir

«Ընտրական կեղծիքներն արդեն սկսված են, եւ այսօր արդեն կարելի է ասել, որ ընտրությունները չեն կարող ազատ եւ արդար լինել»,- ասում է ԱԺ պատգամավոր, թիվ 40 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու ՀՀՇ-ական Դավիթ Մելիքյանը։

Դավիթ Մելիքյանի հետ հարցազրույցը՝ «Առավոտի» հաջորդ համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31