Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ-1

Մայիս 15,1999 00:00
aim

Երեկ «ԱԻՄ+» դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Գրիգորյանն իր հեռուստաելույթը եզրափակեց մի նախազգուշացմամբ, թե ում եւ որ կուսակցությանը չի կարելի ձայն տալ։ ԻՄ կուսակցության անդամի ակնարկը խիստ թափանցիկ էր եւ ակնհայտորեն «Իրավունք եւ միաբանություն» դաշինքին էր վերաբերում։ Հայտարարվեց, թե չի կարելի ձայն տալ «նրանց, ովքեր խորհրդարան են ուզում մտնել Արցախի պաշտպանության, Արցախում ծառայող հայ զինվորի մի կտոր հացի հաշվին ու մաքուր ձեռքերից են ճամարտակում»։

ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ-2

harutyun araqelyan

ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանն իր հեռուստաելույթում երկար-բարակ խոսեց ընդդեմ տեղացիներին (թերեւս, ջավախքցիներին՝ «Հզոր հայրենիք» եւ գյումրեցիներին՝ «Առաքելություն») միավորող կուսակցությունների եւ «կանխատեսեց», որ շուտով կստեղծվեն «կույրաղիք հեռացրածների, զոքանչների կամ փեսաների կուսակցություններ»։

ԽԻՍՏ ՀԱՐԳԵԼԻ, ԲԱՅՑ ՕՐԻՆԱԽԱԽՏ ՔԱՐՈԶԻՉՆԵՐ

Hrant Margaryan

«Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել։ Խախտելով այս դրույթը, «Իրավունք եւ միաբանությունն» իր քարոզարշավում ընդգրկել էր Կիմ Բակշիին, իսկ ՀՌԱԿ-ը՝ Հակոբ Ավետիքյանին, որն առայժմ Հայաստանի քաղաքացի չէ, ցավոք։ Ի դեպ, նույնը վերաբերում է նաեւ ՀՅԴ նախընտրական շտաբի ղեկավար Հրանտ Մարգարյանին, որն Իրանի քաղաքացի է։

ԻԳԻԹԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Hovhanes Igityan

Ի պատասխան «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Յու. Թոխունցի «Առավոտին» հղած նամակի՝ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը կոչ է արել Ավանի թաղամասի բնակիչներին՝ շարունակել վճարել 1998-99 թթ. ձմեռվա ջեռուցման համար նախատեսված սակագնի 50%-ը։ Կարդացեք էջ 11։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել