Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է հաջորդը

Մայիս 14,1999 00:00
serbia

1939 թվականի ամռանը Հիտլերի եւ Գեբելսի պրոպագանդան խոսում էր ի պաշտպանություն խեղճ գերմանական ընտանիքների, որոնք ապրում էին Լեհաստանում, հատկապես Գդանսկում (Դանցինգ)։ Ռադիոառասպելներ, կինոառասպելներ, արցունքներ, ճիչեր եւ այլն։ Խեղճ գերմանացիներ…

Սեպտեմբերին Ռայխի առաջին ջոկատները ներխուժեցին Լեհաստան։ Այդ պահին ոչ ոք չէր հավատում, որ 2-րդ համաշխարհային պատերազմը սկսվել է։ Դա ընդամենը դիտվում էր մի վատ միջադեպ, իսկ վաղը ամեն ինչ լավ էր լինելու։ Լեհաստանի մայրաքաղաքը սիստեմատիկորեն, նպատակասլացորեն ավերվում էր։ Անգլիան ու Ֆրանսիան սպասում էին… Ինչի՞ն։

Այսօր մենք դիտում ենք նույն կեղտոտ պատմությունը։ Խեղճ ալբանական ընտանիքներ, որոնք տառապում են Սերբիայում… Այդ է պատճառը ՆԱՏՕ-ի հարձակումների։ CNN-ի քարոզչությունը ձգտում է տրամադրել հասարակական կարծիքն այն մասին, իբր ՆԱՏՕ-ն միայն ձգտում է պաշտպանել ալբանացիներին, բնականաբար, ռումբերի միջոցով, ավերելով Սերբիան, Հարավսլավիան։ Սերբիայի այս ավերումը կատարվում է սիստեմատիկորեն, ինչպես տարիներ առաջ ավերվում էր Վարշավան, սակայն, այսպես կոչված, համաշխարհային հասարակական կարծիքի լռեցյալ համաձայնությամբ։

ՆԱՏՕ-ի պրոպագանդայի համաձայն, հարվածներ են հասցվում միմիայն ռազմական օբյեկտներին։ Սակայն ռմբակոծվում են նաեւ կամուրջներ, դպրոցներ, եկեղեցիներ, թանգարաններ եւ այլն… Անհրաժեշտ են ոչ միայն զինվորական, այլ նաեւ՝ քաղաքացիական զոհեր։ Համաշխարհային հասարակական կարծիքը ներկայումս մեռած է, որովհետեւ, այսպես կոչված, քաղաքացիական զոհերն ընդունելի են, քիչ թե շատ…

Արդյո՞ք Սերբիայի ռադիոն ու հեռուստատեսությունը ռազմական օբյեկտներ են։ Ո՞վ գիտե։ Գուցե այո, գուցե եւ ոչ։ «Համաշխարհային հասարակական կարծիքը» ոչինչ չգիտի այդ հարցի վերաբերյալ։

Սակայն զոհվածների մեջ իմ ավագ որդին (պրոֆ. Դմիտրեւիչի ավագ որդին՝ Ռադայեն, Սերբիայի հեռուստատեսության աշխատակից է) ճանաչել է իր կոլեգաներից 12-ին։ Ինժեներների, տեխնիկների… Նրանք բոլորը երիտասարդ էին ու ոչ մի այլ բան չէին անում, բացի իրենց գործից։ Ըստ ՆԱՏՕ-ի մեկնաբանության, զոհվածներն աշխատում էին ռազմական ոլորտում։ ՆԱՏՕ-ի ու CNN-ի համար նրանք զինվորներ են։ Դա նշանակում է, որ լրագրողները, ինժեներները, տեխնիկները եւ այլ անձինք… քիչ թե շատ զինվորներ են, եթե նրանք որեւէ կապ ունեն ռադիոյի, հեռուստատեսության եւ մամուլի հետ… Արդյո՞ք CNN-ի լրագրողները նմանապես զինվորականներ են։

Ռադիոյի ու հեռուստատեսության շենքը շատ հին կառույց էր։ Այն կառուցվել է թագուհի Նատալիայի հովանավորությամբ, 1-ին համաշխարհային պատերազմից հետո։ Այդ կառույցը ծառայել է որպես բարեգործական ճաշարան աղքատ մարդկանց ու ուսանողների համար։ 2-րդ աշխարհամարտից հետո այդ կառույցում արդեն տեղավորվել է ԱՎԱԼԱ-ֆիլմը՝ Հարավսլավիայի առաջին ազգային կինոընկերությունը։

Սակայն նույն ռումբերը միաժամանակ զգալիորեն ավերել են նաեւ մի փոքր թատրոն, մանկական թատրոն եւ մի ռուսական եկեղեցի (այդ եկեղեցու բակում ամփոփված է հայտնի ռուս գեներալ Վրանգելը)։ Տվյալ եկեղեցու անմիջական հարեւանությամբ է գտնվում Բելգրադի ամենախոշոր սերբական եկեղեցիներից մեկը՝ սբ. Մարկոսի եկեղեցին, որը Գրազանիցա վանքի (գտնվում է Կոսովոյում) պատճենն է։ Փաստորեն՝ նշված եկեղեցիները նույնպես դարձել են ռազմական թիրախներ։

Սրանք են արդյունքները «խեղճ ալբանական ընտանիքների պաշտպանության»։

Ո՞րն է հաջորդը։

Բ. ԴՄԻՏՐԵՎԻՉ

Բելգրադ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31