Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻԳԻԹ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԱՌ ԻԳԻԹՅԱՆԸ

Մայիս 14,1999 00:00
Hovhanes Igityan

«Առավոտ» թերթի խմբագիր պրն Ա. Աբրահամյանին

Հարգարժան խմբագիր. խնդրում եմ ձեր թերթում տպագրել սույն հայտարարություն-հոդվածը։ Հուսով եմ՝ խնդրանքս չեք մերժի։ Վերջերս տպագրվել է ՀՀՇ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավորության թեկնածու Հովհաննես Իգիթյանի նախընտրական ծրագիրը, որը վերնագրված է «Օրենք եւ արդարություն»։ Ծրագրում, «Ներքին պրոբլեմներ» բաժնում ի թիվս այլ «ազգանվեր» գործերի ասվում է, որ պրն Իգիթյանը «բարձրացնելով 98-99 թթ. ջեռուցման սակագների վերանայման հարցը, ներկայացնելով փաստարկները եւ հաշվարկները, կարողացել է համոզել կառավարությանը՝ այն իջեցնել մոտ 50%-ով»։

Այդ կապակցությամբ քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ հայտարարում է.

1. Նման հարց կառավարությունում չի կարող քննարկվել եւ առավել եւս որոշում կայացվել, քանի որ ՀՀ էներգետիկ հանձնաժողովի կողմից հաստատված ջեռուցման սակագինը մեկ քմ բնակելի տարածքի համար կազմում է 1487 դրամ, սակայն այն բնակչությանը վաճառվում է 900 դրամով եւ քաղաքապետարանը իր վրա է վերցրել հարյուրավոր միլիոնների հասնող վնասը՝ ի շահ մեր բնակչության։

2. Նման անօրինական հայտարարություն անելով, ԱԺ պատգամավորության թեկնածուն, շահարկելով բնակչության սոցիալական պայմանները, նպատակ է հետապնդում շահել ընտրողների ձայները՝ մի կերպ ԱԺ խցկվելու համար՝ ի սկզբանե խաբելով նրան։ Սակայն այդ նրան չի հաջողվի, քանզի ժողովուրդը լավ է հիշում իգիթյանական վարչակազմի մղձավանջային տարիների ցուրտն ու խավարը։

3. Հանդես գալով որպես օրենքի եւ արդարության պաշտպան, պատգամավորության թեկնածուն ոտնահարում է այդ նույն օրենքը եւ խանգարում պետական կառուցվածքի աշխատանքին։

4. Քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ՊՓԲ ընկերությունը դիմում է Ավան համայնքի բնակիչներին՝ չենթարկվել սադրանքների, շարունակել ջեռուցման վարձավճարների մուծումները՝ կատարելով իրենց քաղաքացիական պարտքը։

ՅՈՒ. ԹՈԽՈՒՆՑ

«Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ Գործադիր տնօրեն

Հ. Գ. «Ջերմային տնտեսություն» ՊՓԲ ընկերությունը, հաշվի առնելով պարոն Իգիթյանի ծանր սոցիալական պայմանները, զիջում է նրան 1998-99 թ. ջեռուցման 18521 դրամ պարտքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31