Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ»…

Մայիս 14,1999 00:00
oek

Երեկ, ժամը 12։40, տեղի ունեցավ Երեւանի թիվ 21 ընտրատարածքի 0256 տեղամասային հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Սակայն նախընտրական գերլարված մթնոլորտում շատերի նյարդերն են տեղի տալիս։ Այս ընտրատարածքում աշխատող «Օրինաց երկիր» կուսակցության անդամներն ու համախոհները տեղամասային հանձնաժողովի անդամների վկայությամբ, երեկ իրենց խիստ անհանգիստ էին զգում։

Թիվ 21 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներ են առաջադրված Արթուր Բաղդասարյանը («Օրինաց երկիր»), Մուշեղ Ղազարյանը (անկուսակցական), Արայիկ Հովհաննիսյանը (անկուսակցական), Ալեքսանդր Բուտաեւը (ԱԺՄ), Աշոտ Մանասերյանը (ՀԺԿ), Գագիկ Մինասյանը (անկուսակցական), Անժելա Բակունցը («Շամիրամ»), Աշոտ Պետրոսյանը (քահանա), Ռազմիկ Մարկոսյանը (անկուսակցական)։ Թեկնածուների թվարկումը պատահաբար չարվեց, քանի որ երեկ խմբագրությունն ահազանգ ստացավ վերոհիշյալ տեղամասում կատարվող խժդժությունների մասին։

Մեզ հրավիրողները հանձնաժողովի մի քանի անդամներ էին՝ նախագահ Հեկտոր Սարգսյանը (ԱԻՄ), քարտուղար Անահիտ Ասատրյանը (ԱԺՄ), ինչպես նաեւ նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվածներից՝ Աշոտ Մանասերյանը, Ալեքսանդր Բուտաեւը եւ Ռազմիկ Մարկոսյանը։ Ներկաների պատմելով «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացնող Սոֆիկ Մանուկյանը նիստի աշխատանքներին անընդհատ խոչընդոտել է, թե «սպասեք, մերոնք գան»։ Ի վերջո, առանց «մերոնց» գալու, հանձնաժողովի անդամների մեծ մասի (թվով 7 հոգի) մասնակցությամբ առաջին նիստը տեղի Է ունեցել, ընտրվել են նախագահ (ԱԻՄ), տեղակալ («Օրինաց երկի») եւ քարտուղար (ԱԺՄ)։ Նիստի մասնակիցներից 7-ն ունեցել են մանդատներ եւ դրանցով են մասնակցել քվեարկություններին։ Գրեթե նիստի ավարտին, երբ կազմվում էր համապատասխան արձանագրությունը, եկել է Արտաշես անունով մեկը, ներկայացել է որպես ԿԸՀ-ի ներկայացուցիչ, շնորհավորել է ընտրվածներին, բայց հանկարծ միտքը փոխել է, ասելով, թե նիստը չեղյալ է եւ պետք է նոր ընտրություն անցկացնել, քանի որ այս նիստը անօրինական է։ Նիստի ամբողջ ընթացքում անծանոթ տղաներ անընդհատ խանգարել են աշխատանքները։ Նրանց մեքենաների համարանիշները խմբագրությունն ունի։

Թիվ 0256 տեղամասային հանձնաժողովի անդամները դժգոհ էին նաեւ թիվ 75 դպրոցի տնօրինությունից։ Վերջինս դժկամությամբ է սենյակ տրամադրել եւ համապատասխան պայմաններ չի ապահովել։ Սույն տեղամասում «Օրինաց երկիր» կուսակցության պահվածքից հիացած չեն բոլոր այն կուսակցությունների ներկայացուցիչները, որ ներկայացված են այստեղ։

Օրվա վերջում (ժամը 22։00-ի դրությամբ) մենք փորձեցինք կապվել հանձնաժողովի անդամների հետ , մասնավորապես «Օրինաց երկրի» ներկայացուցիչներ Արամ Հովսեփյանի եւ Սոֆիկ Մանուկյանի հետ։ Տնեցիներն ասացին, թե գնացել են հանձնաժողովի նիստի։ Հավանաբար ներկայացումը դեռեւս ավարտված չէ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31