Վազգեն Մանուկյանը ճեպազրույցի ընթացքում մի ակնարկ արեց, որն, ըստ ամենայնի, վերաբերում էր հզոր հայրենական կուսակցություններից մեկի ներկայացուցչին. «Նոր կուսակցություն է առաջանում, որի ղեկավարներից մեկի մասին գիտես, որ նա ամբողջ նախորդ ժամանակաշրջանում եղել է կագեբեի ագենտ եւ ընդունելության քննություների ամենախոշոր կաշառակերը։ Ինչպես Պանիկովսկին էր ասում, գնացեք բանասիրական ֆակուլտետ եւ հարցրեք՝ ում մասին եմ խոսում»։
ՉԱՐՏԱՍԱՆՎԱԾ ԱՆՈՒՆՆԵՐ-2
«Առաջանում է կուսակցություն, որի ղեկավարը նախորդ ամբողջ ժամանակաշրջանում գովերգում էր նախորդ իշխանություններին, այժմ գովում է այս իշխանություններին, վաղն էլ գովելու է մյուս իշխանություններին»,- Վազգեն Մանուկյանի այս ակնարկն էլ թերեւս վերաբերում է «Օրինաց երկրին»։
Կարդացեք նաև
ՉԱՐՏԱՍԱՆՎԱԾ ԱՆՈՒՆՆԵՐ-3
Ակնհայտ էր Վազգեն Մանուկյանի այս մի ակնարկի հասցեատերը եւս. «Բավական հարգված մտավորականներ մտնում են վարչապետի թեւի տակ, վարչապետի գովքով եւ այդ անհասկանալի գումարներով մեծ պլակատներով հանդես են գալիս»։ Որեւէ մեկը տարակույս ունի՞, որ խոսքն «Արժանապատիվ ապագայի» մասին է։
… ԹՈՒԼԱՑԵՔ ԵՎ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՑԵՔ
Թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Խորեն Սարգսյանը ճեպազրույցում հայտնեց, թե «Տրանսբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Հարություն Փամբուկյանը, որ այդ ընտրատարածքի թեկնածուներից է, սկսել է բակերն ասֆալտապատել. «Բայց եթե ինչ-որ մեկը դժգոհ է՝ ես դժգոհ չեմ,- ասաց Թռչունիչը։- Ընդհանրապես, թող ընտրությունները տարին երկու անգամ լինեն, որ մեր փողոցները բարեկարգվեն»։