Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ «ՀԱՅՏՆԻ ՈՒԺԵՐ» ՉԿԱՆ

Մայիս 14,1999 00:00
primakov

Եվգենի Պրիմակովի՝ Ռուսաստանի վարչապետի պաշտոնից հրաժարականի առիթով «Առավոտին» տված հարցազրույցում ԱԺ պատգամավոր Կտրիճ Սարդարյանն ասաց. «Համենայնդեպս, ռուսական կողմնորոշում ունեցող երկրները պիտի տեսնեն եւ հասկանան, որ վճռական պահերին, նախագահից բացի, «հայտնի ուժեր» չեն լինում»։

Պրիմակովի հրաժարականին մեր քաղաքական գործիչների արձագանքը՝ 4-րդ էջում։

ԼԵՆՍԵՐ-ՍԱՄՍԵՐ

lenser

Հերթական բացառիկ նմուշն է արտադրել ժողովրդական ֆոլկլորը։ Պարզվում է, որ Սամվել Բաբայանի կողմից հովանավորվող «Արցախ-Հայաստան» կուսակցության նախագահ Լենսեր (Լենինյան սեր) Աղալովյանը դիմել է զագսի բաժին, որպեսզի փոխվի իր անունը եւ դառնա Սամսեր։

ԵՎՍ ՄԻ ՕՐԻՆԱԽԱԽՏ

orenq

«Օրինաց երկրի» պես՝ «Հայրենիք» դաշինքն էլ է խախտել «Ընտրական օրենսգրքի» 21-րդ հոդվածի 6-րդ կետը եւ իր բուկլետի վրա չի նշել ոչ տպագրող կազմակերպության անվանումը, ոչ էլ տպաքանակը։

ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ

ignat mamyan

Տավուշի թիվ 75 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վանո Սիրադեղյանի նախընտրական շտաբի ղեկավարը բանաստեղծ Իգնատ Մամյանն է։

ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԻՍՏԸ՝ ՄԵԿ ԱՄՍԻՑ

Azgayin joxov

Ըստ ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգի, արդեն հայտնի է նոր ընտրվելիք խորհրդարանի գումարելիք առաջին նիստի օրը։ Սահմանադրությունը պահանջում է, որ դա տեղի ունենա հունիսին, իսկ կանոնակարգն էլ՝ որ նշյալ արարողությունն իրականացվի ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը հաջորդելիք երկրորդ հինգշաբթի։ Ըստ ամենայնի, դա տեղի կունենա հունիսի 17-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31