Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մայիս 13,1999 00:00
Vano

«Թիվ 75 ընտրատարածքում ես՝ Սամվել Խաչիկյանս, գրանցված եմ ԱԺ պատգամավորության թեկնածու։ Նույն ընտրատարածքում առաջադրված է նաեւ իմ համագյուղացի Վանո Սիրադեղյանը։ Հաշվի առնելով նրա երկարամյա քաղաքական աշխատանքի փորձը, անձամբ ճանաչելով նրան, գնահատելով նրա հնարավորությունները թե՛ ընտրողների, թե՛ հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում, նպատակահարմար եմ համարում հանել իմ թեկնածությունը եւ իմ ընտրողներին կոչ եմ անում քվեարկել Վանո Սիրադեղյանի օգտին։ Հնարավոր է, որ հայտարարությունս դառնա շահարկումների նյութ, բայց վստահեցնում եմ, որ սա իմ անձնական նախաձեռնությունն է»։

ՎԱՏ ԼՈՒՐ

andranik manukyan

Օրերս Հրազդանի շրջանի Քաղսի գյուղի թիվ 55 ընտրատարածքում տեղի ունեցավ հանդիպում մեծամասնական ցուցակով ընտրվող թեկնածուների հետ։ Թեկնածուներից մեկին՝ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանին (Սերվիսի Անդո), հարց տրվեց իր եւ Վանո Սիրադեղյանի համատեղ ավտոմոբիլային բիզնեսի մասին։ Այդ հարցը չափազանց վրդովեցրեց Անդոյին եւ իր շրջապատին, որոնք մի կողմ քաշեցին սույն տհաճ թեման բարձրացրած Հրազդանի կոմկուսի քարտուղար Վանիկ Ռաֆայելյանին եւ նրա նկատմամբ բռնություն կիրառեցին։ Առանձնապես աչքի ընկավ Սերվիսի Անդոյի եղբայրը՝ Ռուբիկը։

Այդ լուրը «Առավոտին» հաղորդած Կոմկուսի ներկայացուցիչները հայտնում են նաեւ, որ փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցված, իսկ Կոմկուսը համապատասխան հայցով դիմել է մարզային ընտրական հանձնաժողովին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31