Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՐՈԶԵ՞Լ ԷՐ ԱՐԴՅՈՔ ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Մայիս 13,1999 00:00
Vladimir gasparyan

«Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ զինվորականներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել։ «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչների Գեղարքունիք կատարած այցի մասին տեսանյութը դիտելով համոզվեցինք, որ նրանց հետ էր նաեւ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, որը նախկինում այդ տարածքի ռեգիոնալ ոստիկանության ղեկավարն էր։ Չի կարելի պատկերացնել, թե այդ այցի ընթացքում զինվորական կոչում եւ աստիճան ունեցող պրն Գասպարյանը լռել էր ու բնավ չէր քարոզել։

ԱՄԵՆԱԹԱՆԿ ԳՈՎԱԶԴԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

her

Ողջ քարոզարշավի ցուցադրումն ընդգրկված չէ ՀԱՀ-ի արբանյակային հեռարձակման հաղորդացանցում։ Թերեւս ենթադրելի է համարվել, որ արտասահմանի մեր հայրենակիցները կամ արբանյակային անտենաներ ունեցող երեւանցիները երազում են «Հենց այնպես» կամ «Բաբելոնից հետո» հաղորդումները դիտել, բայց չեն ցանկանա խորհրդարանի կամ ընտրությունների վերաբերյալ որեւէ բան իմանալ։ Ինչեւէ, այստեղ էլ բացառություններ կան։ Նախ, «Արժանապատիվ ապագայի», հետո էլ Հարություն Փամբուկյանի գովազդային հոլովակներն ավելի մեծ լսարան ունեցան, քանի որ անմիջապես հետեւում էին «Հայլուրին» եւ շարունակվում ցուցադրվել նաեւ արբանյակային հեռարձակմամբ։

ՔՆԵՑ ՀՀՇ, ԱՐԹՆԱՑԱՎ ԵՐԿՐԱՊԱՀ

Artashes Gexamyan

-Ինչպե՞ս եք վերաբերվում Ազգային ժողովի պատգամավորների եւ, ասենք, Հերմինե Նաղդալյանի գործունեությանը խորհրդարանում։

Պատասխանելով այս հարցին, Արտաշես Գեղամյանն Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում ասաց. «Ի՞նչ ասեմ՝ մարդիկ քնեցին ՀՀՇ-ական, արթնացան որպես երկրապահ»։ Իր այս ֆրազը պրն Գեղամյանը շատ հավանեց ու հետո կրկնում էր գրեթե բոլոր գյուղերում։

ԱԺ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ԵՌՕՐՅԱՆ ՏԱՊԱԼՎԵՑ

Azgayin joxov

Խորհրդարանի այս վերջին նստաշրջանում նախադեպ եղել էր, որ նիստերն ամբողջությամբ տապալվեին։ Երեկ էլ ժամը 13-ին գրանցվել էր ճիշտ նույնքան պատգամավոր, որքան նախորդ օրը՝ 69 հոգի, ուստի եւ անհրաժեշտ քվորումը չապահովվեց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31