Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ՝ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐ, ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ՝ ՄԱՖԻՈԶԻ

Մայիս 13,1999 00:00
Volcic

-Մենք տեսնում ենք, թե հայերն ինչ հաջողությունների են հասել արտասահմանում,- «Առավոտին» ասաց Եվրախորհրդում Հայաստանի հարցով զեկուցող, իտալացի պատգամավոր Դեմիտրեո Վոլչիչը։

-Մենք էլ նույնը իտալացիների մոտ ենք տեսնում,- եղավ պատասխանը։

-Չէ, ձերոնք արտասահմանում միլիոնատերեր դարձան, իսկ մերոնք մաֆիոզիներ,- եզրափակեց հանրաճանաչ իտալացին։

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

 

cec

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն Նոր Հաճընի 56 ընտրատարածքում կրքերը հատկապես շիկանում են այն ժամանակ, երբ «քարոզարշավ»-գործին խառնվում են, մասնավորապես, երկու տնօրենները. ալրաղացի Աղասի Սիմոնյանն ու ձեթօճառի Գեւորգ Ազիզյանը։ Մի քանի օր առաջ տեղի է ունեցել բախում։ Կողմերից յուրաքանչյուրը պահանջում էր հանել մյուս կողմի թեկնածությունը։ Բախման եւ ձեռնամարտի մասին կարծես լռում են, սակայն տնօրենների թիմակիցների բախման արդյունքում ձերբակալվել է չորս մարդ։

Մայրաքաղաքից որպես «դիտորդ» կռվին մասնակցել են Գ. Ազիզյանի եղբայրը՝ Նապոլեոնը եւ Ավետը։

ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՍԱԽԱՐՈՎԸ

Tigran Hakobyan

«Աղասի Արշակյանն էլ էր հրաժեշտի հայտարարություններ եւ ասուլիսներ անում»,- որպես լրագրող Տիգրան Հակոբյանի վերջին խոսքն ունկնդրելուց հետո հիշեցրեց «Առավոտի» թղթակիցը։ «Նման համեմատություններից ես իսկապես վիրավորվում եմ,- վրդովվեց Տիգրան Հակոբյանը,- Աղասի Արշակյանն, իհարկե, կարող է պահանջել, որ Վանոյին նստացնեն, վառեն եւ այլն։ Իհարկե, նա իրավունք ունի Վանոյից տուժած անձանց պաշտպանության կոմիտե ստեղծելու։ Բայց մամուլը չի գրում, որ նա որեւէ իրավունք չունի այդ գործի համար օգտագործել Սախարովի անունը։ Ընդհանրապես, մամուլը սկսել է ամեն ինչի մասին ձայնը կտրել»։

Թե էլ ինչի մասին չի գրում մամուլը՝ կարդացեք 4-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31