Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Մայիս 12,1999 00:00
dimak

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար

Եւ երբ Հայոց աշխարհում առաջինները վէրստին դարձան վէրջիններ, եւ վէրջինները՝ առաջիններ, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, ահա այդժամ սկսուեցին բօլօրովին նօր ընտրութիւններ, որոնք յուրեանց նախադէպը չունեին, քանզի սոյն ընտրութեանը յուրեանց մասնակցութիւնն էին բէրում ոչ միայն աւանդական բօրէնիներն ու այլ վայրի եւ ընտանի կէնդանիները, այլեւ՝ բուսականութիւնն ու ծաղկունքը, եւ ոչ միայն Մէխակը, այլեւ Ծաղիկն ու Շուշանը, Սօխն ու Քօթուկը, եւ այդ ամէնը յասարակութեանը պիտի մատուցանուեր աւանդական Սէրվիսով, որպէսզի կատարեալ լիներ Խօսրօվի անտառի ոչ միայն ֆաունան, այլեւ՝ ֆլօրան։

Դորանք մօտաւորապէս այն ժամանակներն էին, երբ Քօչարեանի վկայութեամբ եւ անմիջական մասնակցութեամբ անվէրադարձ անցել էին վախի եւ սարսափի ժամանակները, եւ մարդը մարդուն արդէն ոչ միայն գայլ էր, այլեւ՝ ծաղիկ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել